Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

20.10.2014

Հոկտեմբերի 20-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, նա շնորհավորեց Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանին՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության բարձրագույն պարգևին՝ «Ոսկե մեդալի» արժանանալու համար:
Մարզի ղեկավարը մարզպետարանի վարչությունների և բաժինների պետերին հանձնարարեց լրջորեն նախապատրաստել տարեկան հաշվետվությունները՝ ոլորտի ներկայացուցիչների ու հասարակական կազմակերպությունների ներգրավումով և ԶԼՄ-ներով լուսաբանելու պայմանով: Նա փոխմարզպետ Արսեն Դարբինյանին, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին հանձնարարեց նաև առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում մարզի համայնքների ղեկավարների հետ վերջնականապես հստակեցնել և ներակայացնել պետության աջակցությամբ մատչելի գնով տրվող դիզվառելիքի, սերմացուի, պարարտանյութի պահանջարկի հայտերը 2015թ. համար: Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշերը հոկտեմբերի 17-ի դրությամբ: Ըստ նրա, նշված ժամանակահատվածում սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 33,8 տոկոս, գույքահարկինը՝ պլանի դիմաց՝ 40,8 տոկոս, հողի հարկինը՝ 20,7 տոկոս:
Ա. Նալբանդյանը փոխմարզպետներին, համապատասխան վարչությունների պետերին հորդորեց հետևողական աշխատանք տանել համայնքներում տարեվերջին բավարար ցուցանիշեր ապահովելու համար:
Քանի որ համայնքներում սկսվել է 2015թ. բյուջեների կազմման գործընթացը՝ մարզի ղեկավարը կարևորեց դրանց հանրային քննարկումների կազմակերպումը:
-Բյուջեների նախնական քննարկումներին պետք է մասնակից դառնան համայնքների ակտիվ բնակիչները, հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները,- ասաց մարզի ղեկավարը՝ կարևորելով նաև իրատեսական բյուջեների կազմման անհրաժեշտությունը:
Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը ներակայացրեց պետական աջակցությամբ իրականացվող 5-րդ հրատապ ծրագրի ընթացքը: Նրա տեղեկացմամբ ծրագիրը, աննշան բացառությամբ, ավարտական փուլում է:
ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը ներակայացրեց հոկտեմբերի 19-ին Ձյունաշող համայնքում անցկացված համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները: Ընտրության իրավունք ունեցող 149 բնակչից մասնակցել է 83-ը. 73 կողմ, 3 դեմ և 1 անվավեր արդյունքով համայնքի ղեկավար է ընտրվել Գարրի Գրիգորյանը: Ա. Նալբանդյանը շնորհավորեց համայնքի նորընտիր ղեկավարին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ:
Քննարկվեցին նաև առաջիկա միջոցառումների հետ կապված կազմակերպչական և մի շարք այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 17:04:26