Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը գոհ էր շինաշխատանքների որակից

14.10.2014

ՀՀ նախագահի նախընտրական ծրագրերի թվում էր նաև Լոռու մարզի Արևաշողի համայնքային կենտրոնի կառուցումը: Այսօր կարելի է ասել, որ երկրի ղեկավարի խոստումը դարձել է իրողություն: Գյուղի կենտրոնում հանդիսավոր բացմանն է սպասում երկհարկանի հոյակերտ շենքը, ուր հոկտեմբերի 13-ին այցելեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Մինչ այդ, մարզպետը եղավ Արևաշողի միջնակարգ դպրոցում, ուր 5-րդ հրատապ ծրագրի միջոցներով այս տարվա հունիսից ձեռնարկվեց հիմնական մասնաշենքի հիմնանորոգումը: Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի ու քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի, դպրոցի տնօրեն Թերեզա Գրիգորյանի, շինարարությունն իրականացնող «Մ.Սիսակյան» ՍՊԸ տնօրեն Միհրան Սիսակյանի և աշխղեկ Արթուր Դանիելյանի ուղեկցությամբ մարզպետը շրջեց հիմնանորոգված մասնաշենքի դասասենյակներով, լաբորատորիաներով, սանհանգույցներով: Առաջին իսկ տպավորությամբ շինարարը հրաշալի էր կատարել գործը, դիտողության արժանի որևէ թերություն չնկատվեց, որի վերաբերյալ էլ մարզպետն արտահայտեց իր գոհունակությունը: Ա. Նալբանդյանը տնօրենին հանձնարարեց հաջորդ օրվանից ուսումնական պարապմունքները կազմակերպել հիմնանորոգված մասնաշենքում:
Ընդհանուր առմամբ դպրոցի հիմնանորոգման համար ներ է դրվել 33 մլն դրամ:
- Իհարկե, պատշաճ կլիներ, որ այս հիանալի դասասենյակները կահավորվեին նոր գույքով, ժամանակակից սեղան-նստարաններով: Մենք որոշակի պայմանավորվածություն ունենք Սոցներդրումների հիմնադրամի տնօրինության հետ և հուսով եմ առաջիկայում հիմնադրամը նորոգ դպրոցին կնվիրաբերի անհրաժեշտ քանակությամբ գույք,-ասաց պարոն Նալբանդյանը:
Այնուհետև մարզպետը Արևաշողի համայնքապետ Պերճ Պապիկյանի և ուղեկցողների հետ այցելեց նորակառույց համայնքային կենտրոն, շրջեց սենյակներով, ծանոթացավ հանդիսությունների ընդարձակ դահլիճի պայմաններին: Այստեղ նույնպես կառուցողը՝ «Մ.Սիսակյան» ընկերությունը իր համարումին վայել գործ է կատարել, որի վերաբերյալ ևս մարզպետը գոհունակություն հայտնեց: Արևաշողի համայանքային կենտրոնի կառուցման համար ներդրվել է 160 մլն դրամ, որից 35 մլն-ը՝ երկրորդ հրատապ ծրագրի միջոցներից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36