Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արտագնա խորհրդակցություն Ստեփանավանում

10.04.2014

 

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Ստեփանավանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ արտագնա խորհրդակցություն անցկացրեց Ստեփանավան քաղաքում: Նրան ուղեկցում էին Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը և մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը:
Քննարկվեցին այնպիսի օրակարգային հարցեր, ինչպիսիք են՝ սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը, սեփական եկամուտների բազաների կարգավորման հետ կապված մի շարք հարցեր, գարնանային գյուղատնտեսական աշխատանքների, պետական աջակցությամբ գյուղատնտեսներին տրվող պարարտանյութի, սերմացուի և դիզվառելիքի բաշխման գործընթացը:
 Հարկերի հավաքագրման առումով տարածաշրջանը մշտապես բարվոք վիճակում է: Այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները դարձյալ գոհացուցիչ են: Սեփական եկամուտերի հավաքագրման կատարողականը կազմել է 107,6 տոկոս (նախորդ տարվա նկատմամբ՝ 99 տոկոս), գույքահարկի կատարողականը պլանի դիմաց կազմել է 108,3 տոկոս (նախորդ տարվա նկատմամբ աճը՝ 103,5 տոկոս), հողի հարկի կատարողականը՝ 111,1 տոկոս (նախորդ տարվա նկատմամբ՝ 91,4 տոկոս), հողի, գույքի վարձակալությունը՝ 96 տոկոս (աճը նախորդ տարվա նկատմամբ՝ 103,3 տոկոս): Ա. Նալբանդյանը հանձնարարեց այսուհետ ևս չթուլացնել հավաքագրման տեմպերը, հատկապես ուշադրություն դարձնել հողի հարկին ու հողի և գույքի վարձակալությանը:
Կարևորվեց տեղական ինքնակառավարման մարմինների վերապատրաստման գործընթացը, առաջարկություն արվեց վերապատրաստումները կազմակերպել տեղում: Օրակարգային կարևոր հարցերից էր նաև պետական միջոցներով իրականացվող 5-րդ հրատապ ծրագիրը, որն արդեն մեկնարկել է: Քննարկվեցին նաև ամառային զորակոչի հետ կապված մի շարք հարցեր:
Նմանատիպ արտագնա խորհրդակցություններ առաջիկայում անց կկացվեն նաև Թումանյան քաղաքում՝ Մոտկորի տարածաշրջանի և Ալավերդում՝ հարակից համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36