Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում»

19.12.2013

Դեկտեմբերի 19-ին Լոռու մարզպետարանում «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից կլոր սեղան-քննարկում էր կազմակերպվել «Կանանց տնտեսական հզորացման հնարավորությունների տնտեսական զարգացման միջև կապը» թեմայով:
Ինչպես հայտնի է, այս տարի օգոստոսին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մասնակցությամբ մարզպետարանում կազմկերպված հանդիպմանը ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը տեղեկացրեց «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի մեկնարկի մասին՝ ստանալով մարզի ղեկավարի, մարզի մի շարք համայնքների ղեկավարների աջակցության երաշխիքը՝ ծրագրի իրականացման ընթացքին սատարելու գործում և փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի», Լոռու մարզպետարանի և մարզի 12 համայնքների միջև:
Այս՝ հերթական քննարկմանը մասնակցում էր Ա. Նալբանդյանը, մի շարք շահագրգիռ կառույցների ներակայացուցիչներ, ինչպես նաև մարզի սկսնակ կին գործարարները:
Լիլիթ Ասատրյանը, ողջունելով ներկաներին, համառոտ ներկայացրեց ծրագրի նպատակը, այն է՝ աջակցել կանանց սոցիալ-տնտեսական հզորացմանը: Լոռու մարզն այս առումով շահեկան վիճակում է, քանի որ ծրագիրն առայժմ իրականացվում է միայն այստեղ: Ծրագրի տևողությունը, ըստ կազմակերպության նախագահի, 36 ամիս է: Արդյունքում կմշակվեն կանանց շրջանում ձեռներեցության զարգացմանն ուղղված ծրագրեր, ինչը կնպաստի գործազրկույթան նվազեցմանը մարզում և տեղական տնտեսության զարգացմանը:
Ծրագրի գործողությունների իրականացման համար, ինչպես նշեց Լ. Ասատրյանը, հիմք են հանդիսանում մարզում կատարված սոցիալ-տնտեսական ուսումնասիրության արդյունքները և կատարվելիք բոլոր աշխատանքները համահունչ են դրանց: Նա տեղեկացրեց, որ ծրագիրն իրականացվում է Եվրամիության ֆինանսավորմամբ: Ծրագրի իրականացման գործընկերներն են CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանն ու Վանաձորի քաղաքապետարանը: Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Լոռու մարզպետին գործընկերության համար:
Ա. Նալբանդյանը նույնպես կարևորեց ասոցիացիայի կողմից իրականացվող ծրագրերը՝ կին սկսնակ գործարարներին աջակցելու գործում:
-Ձեր գործունեությունը դրական արձագանք է գտել Լոռու մարզի երիտասարդ կանանց շրջանում, և մենք ակնկալում ենք էլ ավելի շատ գործնական մոտեցումներ և արձագանքներ:
Մեծ է կանանց տնտեսական հզորացման հնարավորությունը և դա նպատակային ուղղորդելու համար հիմնավոր ուղղություններ ու ծրագրեր պետք է իրականացվեն՝ համայնքների հետ սերտ համագործակցությամբ:Լիահույս եմ, որ արդյունքում դա մեծապես կօժանդակի նաև համայնքների հզորացմանը՝ կանանց անսպառ ներուժն օգտագործելով այդ նպատակին,-ասաց նա:
Քննարկան ընթացքում բանախոսները ներակայացրին ծրագրի մանրամասները, ոլորտում առկա խնդիրները, տեղական տնտեսության զարգացման հեռանկարները:
Ասոցիացիայի ներկայացուցիչները կարևորեցին կին սկսնակ գործարարների կարծիքներն ու առաջարկությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:23:14