Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նորաշենում կգործի նախակրթարան

18.12.2013

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը դեկտեմբերի 17-ին աշխատանքային այցով մարզի Նորաշեն համայնքում էր: Նրան ուղեկցում էին Լոռու մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, ՏԻՄ և ՀԳՄ հարցերով վարչության պետ  Դավիթ Մանուչարյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը, մարզպետի օգնական Տիգրան Էվինյանը: 

Նորաշենում երկու ամիս առաջ շահագործման է հանձնվել դպրոցին կից նախակրթարանը, որի հիմնանորոգումն իրականացվել է <Կրթության մատչելիության ապահովում> դրամաշնորհային ծրագրով՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ( 4 մլն. 300 հազար դրամ), իսկ համայնքի ներդրումը կազմել է 1 մլն. 500 հազար դրամ: Համայնքը 20 տարի նախակրթարան չի ունեցել և այժմ համայնքի բանկիչներն ուրախ են, որ գյուղի նախադպրոցական տարիքի երեխաներին նման  հանարավորություն է ընձեռվում:

  Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և հյուրերը ծանոթացան նախակրթարանի շենքային պայմաններին, զրուցեցին աշխատակիցների ու երեխաների հետ, դիտեցին համայնքի պարային խմբի փոքրիկ համերգը:

Ա. Նալաբանդյանը հաղորդակից դարձավ նաև դպրոցի, մանկավարժների խնդիրներին: Կոլեկտիվի կողմից ներկայացվեց դպրոցը  լոկալ ջեռուցման  համակարգով ապահովելու հարցը: Մարզպետը  տեղեկացրեց,  որ  2014թ.-ից մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները ֆինանսական խնդիրներ կունենան, ուստի փոքր դպրոցներում օպտիմալացումն անխուսափելի կլինի: Այնպես որ, առայժմ դպրոցի հիմնանորոգման կամ ջեռուցման համակարգի անցկացման հարցն առկախ կմնա: Նորաշենի դպրոցում ներկայումս սովորում է  124 աշակերտ: Մարզպետը կարևորեց նրանց կրթության ու դաստիարակության գործում մանկավարժների մեծ ներդրումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53