Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզխորհրդի նիստում

31.10.2013

Հոկտեմբերի 31-ին Վանաձորի «Լոռի» ժկ դահլիճում անցկացվեց Լոռու մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Հոկտեմբերի 1-ի դրությամբ համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման և համայնքային հիմնարկներում աշխատավարձերի պարտքերի մարման ընթացքը ներկայացրեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ 9 ամիսների ընթացքում համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրման վերլուծությունը ցույց է տվել, որ նախորդ տարվա համեմատությամբ եկամուտների աճը ապահովվել է 105.5 տոկոսով: Մարզի համայնքների բյուջեներով ինն ամսվա կտրվածքով նախատեսված եկամուտների հավաքագրումը կազմել է 95.7 տոկոս:
Համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 91.8, վարչական բյուջեի եկամուտների պլանը՝ 97.3 տոկոսով:
Հաշվետու ժամանակահատվածում գույքահարկի 319.9 մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է 298.8 մլն դրամ, կամ 93.4 տոկոս: Նախորդ տարվա նկատմամբ նվազում ունի 38 համայնք:
Նույն ժամանակահատվածում հողի հարկի հավաքագրումը կազմել է 85.6 տոկոս: Նախորդ տարվա նկատմամբ նվազում ունի 32 համայնք կամ ընդհանուրի 28.3 տոկոսը:
Բավարար վիճակում է տեղական տուրքերի հավաքագրման մակարդակը՝ 102.1 տոկոս: Նախորդ տարվա նկատմամբ աճը կազմել է 107.6 տոկոս:
- Հավաքագրումն ունի աճման միտում, սակայն այն համայնքները որտեղ տեղական տուրքի հավաքագրումը նվազել է, պետք է վերանայվի տարվող քաղաքականությունն ու կազմակերպվող աշխատանքների որակը,-ասաց վարչության պետը:
Նախորդ տարվա նկատմամբ հավաքագրումը նվազել է 40 համայնքում, իսկ Միխայլովկա, Պետրովկա, Սարալանջ համայնքներում, ի տարբերություն նախորդ տարվա, գանձումներ չեն եղել: Ընթացիկ պլանի նկատմամբ կատարողականը 23 համայնքում կազմել է 60 տոկոսից ցածր , որոնցից առավել ցածր՝ մինչև 30 տոկոս հավաքագրում ունի 11 համայնք, ընդ որում՝ 3 համայնք ընդհանրապես մուտքեր չունի:
Պետական տուրքի դեպքում գանձումը կազմել է 98.8 տոկոս, փաստացի հավաքագրումը նախորդ տարվա նկատմամբ նվազել է 242.1 հազ. դրամով:
Ինն ամիսների ընթացքում համայնքների հողի և գույքի վարձակալության վճարների պլանը կատարվել է 102.5 տոկոսով, նախորդ տարվանից ավելի է հավաքագրվել 4.1 մլն. դրամ:
2012թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ըստ տարածաշրջանների, գույքի վարձակալության հավաքագրման գումարները նվազել են Թումանյանի տարածաշրջանի՝ 10, Սպիտակի՝ 9, Գուգարքի՝ 7, Տաշիրի՝ 7 և Ստեփանավանի՝ 4 համայնքներում:
Վարչության պետը տեղեկացրեց, որ մարզի համայնքների բյուջեներով աշխատավարձի գծով հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտքեր չկան: Ասվեց նաև, որ պետության կողմից համայնքներին տրվող դոտացիաները 2014թ. սկսած պետք է հաշվարկվեն՝ հիմնվելով անձնագրային բաժանմունքների կողմից ներկայացված բնակչության թվաքանակի վրա, ինչի արդյունքում որոշ համայքներում դոտացիայի ծավալը կարող է նվազել:
Ա. Նալբանդյանի հրավերով մարզխորհրդի նիստին մասնակցում էին մարզի տարածաշրջանային անձնագրային բաժանմունքների պետերը: Համայնքների ղեկավարներն օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ իրենց հարցերն ուղղեցին վիճահարույց հարցերը պարզաբանելու նպատակով, եղան նաև առաջարկություններ:
- Ե՛վ համայնքների ղեկավարները և՛ անձնագրային բաժանմունքները պետք է հետևողական լինեն՝ բնակչության թվաքանակը ճշգրտելու հարցում: Գործընկերային հարաբերությունների ստեղծումը կնպաստի խնդրի արագ կարգավորմանը,- ասաց մարզի ղեկավարը:
Բերքահավաքի, պետության կողմից տրամադրված դիզելային վառելիքի, պարարտանյութի, ցորենի սերմացուի բաշխման և գումարների հավաքագրման ընթացքը ներկայացրեց Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը:
2013թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների կատարման համար մարզին հատկացվել է 1000 տոննա ազոտական պարարտանյութ, 86.5 տոննա դիզելային վառելանյութ, 42.3 տոննա աշնանացան ցորենի էլիտային և 335 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու:
Պարարտանյութի ամբողջ քանակությունը բաշխվել է մարզի 41 համայնքների:
Աշնանացանի համար հատկացված 42.3 տոննա աշնանացան ցորենի էլիտային սերմացուն տրամադրվել է մարզի 11 ֆերմերների, իսկ 335 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուն ստացվել և բաշխվել է մարզի 46 համայնքների:
Ավարտին են մոտենում բերքահավաքի աշխատանքները: Վարչության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարզի կտրվածքով հացահատիկի միջին բերքատվությունը կազմել է 35-40 ց/հա, մինչդեռ վիճվարչություն ներկայացրած տվյալներով այն կազմել է 25 ց/հա:
-Համայնքների կողմից նման մոտեցումը անթուլատրելի է, վիճվարչություն պետք է ներկայացնել ստացված բերքի, ինչպես նաև կատարվող աշնանացանի իրական տվյալները,-դիտողություն արեց Գ. Հակոբյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ 2012թ. աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի գումարը հիմնականում հավաքագրվել է բացառությամբ Սարալանջի՝ 480 հազար, Սպիտակի 160 հազ. դրամ:
Վարչության պետը նշեց, որ որոշ համայնքներ ժամանակին չեն ներկայացնում շահառուների ցուցակները, գումարների հավաքագրման, վճարման կտրոնների ներկայացման հարցերում ևս թերանում են, ինչն անթույլատրելի է:
Մարզի ղեկավարը նույնպես անդրադարձավ բարձրացված խնդիրներին՝ հորդորելով վիճվարչությանը ներկայացնել իրական տվյալներ բերքահավաքի արդյունքների վերաբերյալ, այլապես հաջորդ տարիներին կառավարության կողմից տրվող աջակցությունը կարող է նվազել:
Ա. Նալբանդյանը նաև հանձնարարեց գումարների հավաքագրումն արագ կազմակերպել և վարչություն ներկայացնել վճարված գումարների անդորագրերը:
ՀՀ Լոռու մարզի համայնքներում 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ իրականացված վարչական հսկողության արդյունքում կազմված ակտերում արձանագրված հիմնական խախտումների վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկավ Լոռու մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ալիկ Սահակյանը:
Նա նշեց, որ 2013 թ. աշխատանքային ծրագրով վարչական հսկողություն է իրականացվել Լոռու մարզի 38 համայնքում: 2013 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ վարչական հսկողություն է իրականացվել 28 համայնքում: Ներակայացվեցին հայտնաբերված հիմնական խախտումները:
Մարզի ղեկավարն ասաց, որ օրենսդրությամբ սահմանված կարգով նմանատիպ ստուգումներ յուրաքանչյուր համայնքում պետք է անցկացվեն երեք տարին մեկ անգամ, ուստի հորդորեց հետևողական լինել և շտկել բացթողումները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:00:02