Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջազգային օրվա կապակցությամբ տարեցներին շնորհավորեցին Լոռու մարզպետն ու փոխմարզպետը

01.10.2013

Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, ավանդույթի համաձայն, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այցելեց երկու երկարակյաց տարեցների՝ անձամբ իր շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքերը հղելու նրանց:
Առաջինը մարզի ղեկավարն ուղղևորվեց Այգեհատ համայնք: Նրան ուղեկցում էին Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը և Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Խալաթյանը:
Այստեղ մարզպետը շնորհավորեց համայնքի ամենաերկարակյաց տարեցի՝ 100- ամյա Թալալ Շահվերդյանի, դարեդարձը՝ մաղթելով, որ նա կյանքի երկրորդ դարում քաջառողջ լինի և վայելի անհոգ ու երջանիկ ծերություն:
Թալալ տատը 7 զավակ ունի, 17 թոռ, 8 ծոռ: Չնայած ապրած կյանքի դժվարություններին, իրեն երջանիկ կին է համարում, քանի որ շրջապատված է հարազատներով ու մտերիմ մարդկանցով: Մարզի ղեկավարին էլ արևշատություն ու առողջություն մաղթեց:
Վանաձոր համայնքում Ա. Նալբանդյանը հյուրընկալվեց 89-ամյա Սեդիկ Վարդումյանի տանը: Վերջինս «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Տնային խնամք» ծրագրի 100 միայնակ ու անժառանգ շահառուներից մեկն է: Կազմակերպությունն իրականացնում է միայնակ տարեցների խնամքը՝ տրամադրելով հումանիտար օգնություն, մատուցելով առողջապահական աջակցություն:
Ա. Նալբանդյանը, շնորհավորելով Սեդիկ Վարդանյանին Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, միաժամանակ իր երախտագիտությունը հայտնեց «Հայկական Կարիտաս» կազմակերպությանը, բոլոր աշխատակիցներին՝ տարեցների նկատմամբ ցուցաբերած նվիրումի, ամենօրյա հոգատար աշխատանքի համար:
Մարզի ղեկավարը տարեցներին շնորհավորագրեր և դրամական պարգև հանձնեց:
Տարեցներին միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորելու համար Վանաձորի ծերատուն և «Հույսի տուն» այցելեց Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, ուր տարեցների համար մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից հյուրասիրություն էր կազմակերպվել:
Տ. Բադոյանին ուղեկցում էր Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական բաժնի պետ Վալերի Ջաղինյանը:
Փոխմարզպետը տարեցներին շնորհավորանքի և ջերմ բարեմաղթանքի խոսքեր հղեց Լոռու մարզպետի և իր անունից՝ մաղթելով անհոգ ծերություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53