Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համագործակցության ակնկալիքով

11.09.2013

Սեպտեմբերի 11-ին Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ արևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ կազմակերպվեց ՌԴ Տոմսկից ժամանած և Վանաձորցի գործարարների հանդիպում` համագործակցության կապեր հաստատելու նպատակով: Հյուրերին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից ողջունեց Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը:
Հանդիպման ընթացքում Տոմսկից Վանաձոր ժամանած գործարարները վանաձորցի գործընկերների հետ քննարկեցին համագործակցության զարգացման նոր հնարավորությունները և գործարար կապերի ամրապնդման ուղիները: Ինչպես տեղեկացրեց Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը` համագործակցությունը Տոմսկի գործարարների խնդրանքով սկսվել է երեք ամիս առաջ օնլայն համակարգով, որտեղ իրենք տեսահամաժողովների միջոցով ներկայացրել են Հայաստանի արդյունաբերությունը: Արդյունքում գործարարները համագործակցության համար ընտրել են Երևան և Վանաձոր քաղաքները:
-Համագործակցության եզրերը բավականին շատ են, ու իրենց հետաքրքրում է մեր արդյունաբերությունը: Վանաձորը իրենց ընտրությունն է եղել: Մեր գործարարները նման հնարավորությունը պետք է բաց չթողնեն, որովհետև բավականին լուրջ ընկերություններ են: Նրանք եկել են նոր առաջարկներով, որոնք մենք պետք է օգտագործենք,- ասաց Կ. Մարտիրոսյանը:
Հանդիպմանը Վանաձորից մասնակցեցին տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ, ովքեր եկել էին նոր ծրագրեր սկսելու ակնկալիքներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00