Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Հայաստանի տաք գույները»

10.09.2013

Սեպտեմբերի 9-ին այս  խորագիրը կրող ցուցահանդեսը  բացվեց  Հայաստանի  նկարիչների  միության ցուցասրահում: Կազմակերպիչներն էին ՀՀ մշակույթի  նախարարությունը, ՀՀ նկարիչների  միությունը, Լոռու  մարզպետարանը, Հայ  Առաքելական  եկեղեցու  Գուգարաց  թեմը, «Փյունիկ» հիմնադրամը, «Լոռու  ձոր» հայրենակցական միությունը:

         Ներկայացված  աշխատանքները հիմնականում  ստեղծվել  են անցած  տարվա հոկտեմբերի 5-ից  20-ին  Լոռու մարզի Օձուն գյուղում անցկացված «Հայկական  ներկապնակ» բացօթյա գեղանկարչության միջազգային երկրորդ փառատոնի  օրերին՝ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Բելառուսի, Լիտվայի, Լեհաստանի, Հայաստանի և Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  արվեստագետների  մասնակցությամբ: Ըստ փառատոնի կազմակերպիչների, հաջորդ փառատոնը տեղի  կունենա  սեպտեմբերի  վերջին Գյումրիում  և կնվիրվի Գյումրին ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք հռչակելուն:

         Երկրի գլխավոր ցուցասրահում  ցուցադրվեցին ավելի  քան 150 գեղանկարչական աշխատանքներ՝ բնանկարներ, պատմաճարտարապետական  հուշարձանների պատկերներ, հիշարժան  վայրեր: Ցուցահանդեսում  տեղ  էին գտել  հիմնականում Լոռվա բնապատկերներ:

         Ողջունեցին  «Լոռու ձոր» ՀԿ նախագահ Սերգո  Երիցյանը, ՀՀ մշակույթի նախարարության  ժամանակակից արվեստի վարչության  պետ Սեյրանուհի  Գեղամյանը,  ՀՀ Լոռու մարզպետ պարոն Արթուր  Նալբանդյանի կողմից՝ մարզպետարանի տեղեկատվության  և հասարակայնության  հետ  կապերի բաժնի  պետ  Սամվել  Խալաթյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:23:14