Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորովածի փառատոն Ախթալայում

09.09.2013

Սեպտեմբերի 7-ին՝ արդեն հինգերորդ տարին, Ախթալայում անցկացվեց խորովածի փառատոնը: Այս տարի փառատոնին մասնակցում էին 22 ռեստորաններ, ինչպես նաև անհատներ: Փառատոնի մենկարկն ազդարարելուց հետո հայտնի խոհարարներն սկսեցին պայքարը լավագույնի տիտղոսին արժանանալու, լավագույնս ներկայանալու համար։ Խորովածի պատրաստման ընթացքն ուղեկցվում է երաժշտական կատարումներով, ելույթ է ունենում «The Butifaild Project» խումբը, Ալավերդու «Լազուր» ժողգործքիների համույթը, պարային խմբեր: Փառառոնին մասնակցելու էր եկել նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
-Լոռու մարզում նման հանրապետական նշանակության փառատոների անցկացումը դարձել է ավանդական, ինչը խթանում է նաև մարզի տնտեսության զարգացմանը: Խորովածի փառատոնը վաղուց արդեն դարձել է Ախթալա քաղաքի բրենդը, իսկ շուտով մարզի այլ քաղաքաներում ևս կկազմակերպվեն նմանօրինակ փառատոներ,- ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։
Ախթալայի քաղաքապետը նշեց, որ տարեցտարի ավելանում է իրենց համայնք այցելող զբոսաշրջիկների թիվը. փառատոնի միջոցով ձևավորվել է նաև սպասարկման ոլորտը, որը նաև լրացուցիչ եկամուտներ է բերում տեղի բնակչությանը։
Փառատոնում մրցանակներ էին սահմանվել ՙԼավագույն մտահղացում՚, ՙԼավագույն տեսք և համ՚ անվանակարգերում, հատուկ մրցանակներ էին սահմանվել Լոռու մարզպետարանի և անհատների կողմից: Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառումը տարեցտարի ավելի շատ հյուրեր է բերում Ախթալա և նպաստում հատկապես զբոսաշրջության զարգացմանը: «Խորովածի փառատոն-2013»-ում հաղթող ճանաչվեց «Հազարաշեն» ռեստորանը, որի խոհարարն է Ջորջ Օդոն: Մրցանակաբաշխությունից հետո Ախթալայում մինչև երեկո շարունակվեց տոնախմբությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36