Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքնայի խորհրդակցություն

20.08.2013

Օգոստոսի 20-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Մարզի ղեկավարը հորդորեց արձակուրդային տրամադրություններից հետո անմիջապես անցում կատարել աշխատանքին, հատկապես, որ բավականին անելիքներ կան տարբեր ոլորտներում: Փոխմարզպետ Արսեն Դարբինյանը ներկայացրեց նախորդ երկու շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները՝ ընդգծելով, որ դրանք ընթացել են հագեցած գրաֆիկով: Ինչպես ներկայացրեց Ա. Դարբինյանը, նախորդ շաբաթ մարզպետների մասնակցությամբ մայրաքաղաքում խորհրդակցություն է անցկացրել ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, որի ընթացքում քննարկվել են օրակարգային մի շարք կարևոր հարցեր:
Դրանց անդրադարձավ նաև Լոռու մարզպետը՝ հանձնարարականներ տալով համապատասխան վարչությունների ղեկավարներին:
Նոր ուսումնական տարին կմեկնարկի ընդամենը մի քանի օրից: Ըստ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի՝ կազմակերպական հարցերի հետ կապված խնդիրներ չկան: Ներկայումս վերանորոգման աշխատանքներ են կատարվում Հաղպատի և Մարցի դպրոցներում և դասապրոցեսը հարկ կլինի կազմակերպել այլ տարածքներում: Ա. Նալբանդյանը վարչության պետին և Ա. Դարբինյանին հանձնարարեց լինել համայնքներում, աջակցել դպրոցների տնօրեններին և գյուղապետերին դասապրոցեսի կազմակերպման համար ժամանակավոր տարածքի ընտրության հարցում:
Ինչպես հայտնի է, կառավարության որոշմամբ նախատեսվում է մարզերի բոլոր տարածաշրջանային կենտրոններում ձևավորել սոցիալական ծառայությունների համալիր կենտրոններ: Վանաձորում նմանատիպ պիլոտային ծրագիր է իրականացվել դեռևս 2004-ին: Այժմ նախատեսվում է նմանատիպ կենտրոններ ձևավորել նաև Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի և Տաշիր քաղաքներում: Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանի տեղեկացմամբ, Ալավերդու և Տաշիրի քաղաքապետերը հանդես են եկել որոշակի առաջարկություններով, մինչդեռ Սպիտակում և Ստեփանավանում համապատասխան տարբերակներ դեռևս չեն առաջարկվել: Մարզի ղեկավարը հորդորեց գնալ հողահատկացման տարբերակով՝ նոր մասնաշենք կառուցելու հնարավորությամբ:
Կրկին անդրադարձ կատարվեց համայնքների հողի և գույքի բազաների ճշգրտման խնդրին, որի համար վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 29-ը:
Ա. Նալբանդյանը ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Դավիթ Մանուչարյանին առաջարկեց խորհրդակցություն հրավիրել բոլոր այն կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր բազաների վարում են իրականացնում, և աշխատանքները կազմակերպել շատ արագ:
Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները օգոստոսի 16-ի դրությամբ: Նրա տեղեկացմամբ, օգոստոս ամսվա ընթացքում սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է 27,3, գույքահարկինը՝ 23,6, հողի հարկի կատարողականը՝ 19,5 տոկոս: Աշխատավարձի պարտքեր չկան, սակայն, ըստ վարչության պետի, մարզի մեծ համայնքները նվազագույն աշխատավարձերի բարձրացման պատճառով կարող են խնդիրներ ունենալ վճարման հետ կապված: Ա. Նալբանդյանը նշեց, որ համայնքները պետք է գնան կամ եկամուտների ավելացման կամ աշխատակիցների թվի նվազեցման տարբերակով, քանի որ աշխատավարձերի պարտքերի կուտակումն անթույլատրելի է:
Ինչ վերաբերում է եկամուտների հավաքագրման ոչ այնքան գոհացուցիչ ցուցանիշներին, ապա մարզի ղեկավարի համոզմամբ՝ մարզպետարանի ակտիվ աշխատանքն այս ուղղությամբ ուղիղ համեմատական է համայքների ղեկավարների պասսիվությանը:
-Համայաքների ղեկավարները պետք է գիտակցեն, որ հարկերի հավաքագրումն իրենց պարտադիր լիազորությունն է,- ասաց Ա. Նալբանդյանը:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը նշեց, որ մարզում գրանցվում է բերքատվության բարձր մակարդակ գրեթե բոլոր մշակաբույսերի առումով: Հատկապես բարձր է ցորենի բերքատվությունը: Մարզպետը հանձնարարեց արդեն իսկ իրականացնել պետության կողմից տրամադրված սերմացուի դիմաց գանձվելիք գումարների հավաքագրումը:
Քնարկվեցին նաև կրթության, քաղաքաշինության, սոցիալական, առողջապահական ոլորտներին առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ կատարվեց առաջիկայում նախատեսվող մի շարք միջոցառումների կազմակերպական խնդիրներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23