Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անհայտ կորածների հիշատակին

30.06.2013

Հունիսի 29-ին, Արցախյան հերոսամարտերում անհայտ կորածների հիշատակման օրվա առթիվ, կրկին մարդաշատ էր գոյապայքարում զոհվածների և անհայտ կորածների հիշատակին Վանաձորում կանգնեցված խաչքարի պուրակը: Մարզպետարանի, Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական անձինք, Լոռու մարզի ազատամարտիկների, հասարակական-բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները, անհայտ կորածների հարազատները, մարզկենտրոնի արվեստի, մշակույթի գործիչները, ուսանողները խորին հարգանքի և հիշատակման ցույցով նշեցին օրվա խորհուրդը:
Դիմելով ներկաներին և,հատկապես անհայտ կորած ռազմիկների հարազատներին, մխիթարանքի և հուսավառության խոսք ասաց Վանաձորի Սուրբ Նարեկ եկեղեցու հովիվ, տեր Վահան քահանա Ազարյանը: Ելույթներ ունեցան և օրվա խորհուրդը մեկնեցին մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Խալաթյանը, Արցախյան ազատամարտի վետերան, Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս Գևորգ Չատինյանը:
ՀՀ Լոռու մարզպետարանի անունից ծաղկեպսակ դրվեց մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանի կողմից, որից հետո ներկաները թարմ ծաղիկներով պատեցին հուշարձան-խաչքարը:
Միջոցառումը շարունակվեց Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում, որտեղ նախորդ դարավերջի պատմական իրադարձությունների մասին բանախոսեց Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի դոցենտ Յուրի Ղուլյանը, պարզաբանումներ տվեց Հայկական Կարմիր Խաչի կոմիտեի Լոռու մասնաճյուղի նախագահ Վլադիմիր Ղարաջյանը:
Պատանի երաժիշտների և հանրապետական մանկապատանեկան ասմունքի փառատոնի մրցանակակիր ասմունքողների ելույթով առավել հուզիչ դարձավ միջոցառումը, որի ավարտին շնորհակալական խոսք ասաց ազատամարտիկ Վահե Եղշատյանի մայրը՝ Սիրուշ Հակոբյանը: Անհայտ կորածների կարիքավոր ընտանիքները մարզպետարանի կողմից նյութական աջակցություն ստացան:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53