Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը ծանոթացավ մարզկենտրոնում իրականացվող փողոցների և բակերի բարեկարգման աշխատանքներին

26.06.2013

Հունիսի 25-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց Վանաձորում՝ ծանոթանալով ՀՀ կառավարության կողմից մարզկենտրոնի փողոցների ասֆալտապատման և բարեկարգման համար հատկացված 300 մլն դրամի շրջանակներում, ինչպես նաև չորրորդ հրտապ ծրագրով իրականացվող բակերի բարեկարգման աշխատանքներին:
Ինչպես հայտնի է, նշված գումարով նախատեսվում է ասֆալտապատել Տիգրան Մեծ պողոտայի բանուկ հատվածը, Թումանյան հրապարակը, Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն հարող հրապարակը, բարեկարգել Վարդանանց փողոցը, փոխել եզրաքարերը: Շինաշխատանքներն իրականացնում են «Վառմաշ», «Արգիշտի- 1» ՍՊԸ-ները, «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ն: Զգալի աշխատանքներ արդեն իսկ կատարված են: Վերջիններս զուգակցվում են մարզկենտրոնում իրականացվող ջրագծերի փոփոխման աշխատանքներին: Ա. Նալբանդյանը հիմնականում գոհ էր կատարված աշխատանքների որակից, սակայն որոշ դիտարկումներ ներկայացրեց: Քաղաքաշինության վարչության պետի հավաստմամբ, աշխատանքները հնարավոր կլինի ավարտել շուրջ 1,5 ամսից:
Մարզի ղեկավարը եղավ նաև Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 64, 66 և 66(ա) շենքերի բակում, որտեղ չորրորդ հրատապ ծրագրով կատարվել է ասֆալտապատում: Աշխատանքները դեռևս ամբողջությամբ չեն ավարտվել, քանի որ դարձյալ ջրագծերի փոփոխման խնդիր է առաջացել: Ա. Նալբանդյանը բակի բնակիչներին վստահեցրեց, որ նախատեսված հատվածն ամբողջությամբ կասֆալտապատվի ջրագծերի փոփոխման աշխատանքների ավարտից անմիջապես հետո:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53