Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շախմատի մարզային առաջնություն Կույրերի և խուլերի միավորումների մարզային կազմակերպությունների միջև

18.06.2013

Կույրերի և խուլերի միավորումների միջև շախմատի մարզային առաջնություն առաջին անգամ է կազմակերպվում: Առաջարկությունը Լոռու մարզպետին է ներկայացվել կույրերի միավորման Լոռու մարզային վարչության կողմից՝ արժանալով հավանության: Մրցաշարը կազմակերպվել էր Ա. Նալբանդյանի հանձնարարությամբ կրթության մշակույթի սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի կողմից: Կազմակերպչական աշխատանքների համար անհրաժեշտ միջոցները հատկացրել է <<Լոռու մշակույթ, սպորտ, երիտասարդություն>> հմնադրամը:
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը նախ ողջունեց մրցակից թիմերին, մաղթեց առողջ և հետաքրքիր մրցապայքար: Խաղային փուլերին հետևում էին Վանաձորի շախմատի մասնագիտացված մարզադպրոցի մրցավարները: Լարված պայքարի արդյունքում թիմային հաշվարկում մի փոքր առավելությամբ առաջինն էր խուլ ու համրերի թիմը: Երկու թիմերն էլ արժանացան դրամական պարգևի և մարզպետի պատվոգրերին: Լավագույն թիմեր ներկայացնելու համար՝ մարզպետի շնորհակալագրեով պարգևատրվեցին նաև Խուլերի և կույրերի միավորումների մարզային կառույցների նախագահները: Լավագույնները որոշվեցին նաև անհատական պայքարում: Նրանք ևս պատվոգրեր ստացան:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36