Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Երևան-Վանաձոր» համագործակցությունը խորհրդանշող տասը նստարան՝ Հայքի հրապարակին

16.06.2013

Լոռու մարզի և Երևանի Արաբկիր վարչական շրջանի միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել դեռևս նախորդ տարի, որին հաջորդել է փոխգործակցությունը երկու վարչական միավորների միջև: Շուրջ մեկ տարվա ընթացքում փոխադարձ այցեր են եղել: Լոռու մարզի դպրոցականները եղել են մայրաքաղաքում, այցելել տեսարժան վայրեր, պատմամշակութային կենտրոններ, նվերներ փոխանակել:
Հունիսի 14-ին հերթական անկնկալը մատուցվեց: Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը ու Երևանի թիվ 130 դպրոցի մի խումբ աշակերտներ և ուսուցիչներ այցելեցին Լոռու մարզ: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարության կողմից Վանաձոր- Երևան բարեկամությունը խորհրդանշող տասը նստարան նվիրաբերվեց Վանաձորի Հայքի հրապարակին: Գեղեցիկ և արժեքավոր նստարանները այսուհետ առավել գրավիչ կդարձնեն մարզկենտրոնի կենտրոնական հրապարակը՝ դառնալով ժամանցի սիրելի վայր բազմաթիվ վանաձորցիների համար: Ի դեպ ,տարածքը վերահսկվում է տեսախցիկներով:
Դպրոցականները եղան նաև Դսեղ գյուղում, այցելեցին Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարան, Դսեղի դպրոց ու մանկապարտեզ՝ արժեքավոր նվերներ հանձնելով կրթօջախներին:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը կարևորելով համագորակցությունը երկու վարչական միավորների միջև, համոզմունք հայտնեցին, որ տարեցտարի դրանք ավելի կամրապնդվեն և հնարավոր կլինի կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53