Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ճանաչիր հայրենիքդ և պատմիր նրա մասին»

11.06.2013

Հունիսի 8-18-ը Հայաստանում կկայանա «Ճանաչիր հայրենիքդ և պատմիր նրա մասին» խորագիրը կրող հայ-ռուսական համատեղ զբոսաշրջային արշավը: Միջոցառման շրջանակներում նախատեսվում է այցելել ՀՀ տարբեր մարզեր, ծանոթանալ Հայաստանի պատմամշակութային հուշարձաններին, գեղատեսիլ վայրերին, ինչպես նաև հայոց պատմությանը: Միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի և Տուրիզմի հայկական ինստիտուտի սաներն ու ներկայացուցիչները, պատգամավորներ ու հյուրեր: Ընդհանուր առմամբ՝ միջոցառման մասնակիցների թիվը կհասնի 130-ի: Զբոսաշրջային արշավի մասնակիցները Շիրակի մարզում շրջագայությունից հետո եղան նաև Վանաձորում « Ճանաչիր հայրենիքդ և պատմիր նրա մասին» ծրագրի շրջանակներում կիրակի՝ հունիսի 9-ի առավոտյան արշավի մասնակիցները Լոռում էին: Վանաձորում հյուրերին դիմավորեց Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը։ Նրա ուղեկցությամբ խմբերը նախ եղան Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան զբոսայգում, ծաղիկներ դրեցին գրողի արձանին, հետո` բռնադատվածների հիշատակին նվիրված արձանին, ապա՝ կայարանամերձ հատվածում Վազգեն Սարգսյանի արձանին: Եղան Վանաձորի ռուսական եկեղեցում, Հայքի հրապարակում, այնուհետև քայլեցին դեպի Վանաձորի կերպարվեստի թանգարան, որտեղ, թանգարանի բակում, շնորհաշատ փոքրիկները ողջունեցին ուրախ երգ ու պարով: Վանաձորի կայարանից զբոսաշրջային արշավի մասնակիցները մեկնեցին Ալավերդի: Սանահին կայարանում ալավերդցիները հյուրերին դիմավորեցին աղ ու հացով, զուռնա-դհոլով: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան և Տուրիզմի միջազգային ինստիտուտի հետ համատեղ:
-Զբոսաշրջությունը մեր երկրի համար գերակա ուղղություն է, և այս ոլորտի զարգացման քայլերից մեկն է այս միջոցառումը,- ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Արշավախմբում էին Տուրիզիմի միջազգային ինստիտուտի ուսանողները, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ուսանողները, ՀՀ ՊՆ ավիացիոն ինստիտուտի և այլ բուհերի ուսանողներ: Թումանյանի տարածաշրջանում արշավի մասնակիցները այցելեցին պատմամշակութային հուշարձաններ, թանգարաններ: Զբոսաշրջային արշավի պաշտոնական ավարտը հունիսի 18-ին է, սակայն գնացքով երկօրյա ճանապարհորդությունով ծրագիրը չի ավարտվելու: Արշավի մասնակիցները կապրեն վրաններում, կբարձրանան նաև Արագած լեռ: Ալավերդու Սանահին կայարանից երեկոյան արշավի մասնակիցները նորից գնացքով մեկնեցին Երևան։ Այս արշավի ընթացքում կդրվեն տուրիզի ոլորտում համագործակցության նոր հիմքեր՝ ասում են նախաձեռնողները:

 

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23