Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Տաշիր» հիմնադրամի հերթական բարեգործական ծրագիրը՝ գործողության մեջ

09.06.2013

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 25-ին տեղացած կարկուտից զգալիորեն տուժել էին Ստեփանավանի տարածաշրջանի Ագարակ, Լեջան և Ամրակից համայնքների ցանքսերը: Լոռու մարզետ Արթուր Նալբանդյանը դիմել էր ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանին տարերքից տուժած համայնքներին հնարավորության սահմաններում օգնելու նպատակով: Պատասխանը չէր ուշացել: Հիմնադրամի ներկայացուցիչ Աղասի Հովհաննիսյանը, լինելով համայնքներում, ծանոթացել էր իրավիճակին, որից հետո խնդրի առթիվ խորհրադակցություն էր հարվիրվել մարզպետարանում, համայնքների ղեկավարների հետ քննարկվել էր հարցը՝ հիմք ընդունելով հանձնաժողովների կողմից կազմված եզրակացությունները վնասի չափերի մասին:
Հունիսի 8-ին, Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանի ուղեկցությամբ, համայնքներ այցելեցին Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը և Աղասի Հովհաննիսյանը: Համայնքների բնակիչներին նրանք տեղեկացրեցին, որ ըստ նախնական համաձայնության, այն համայքներում, որտեղ կարկուտի հետևանքով տուժել են կարտոֆիլի ցանքատարածությունները և ենթակա են վերականգնման՝ կտրվի անհրաժեշտ քանակությամբ պարարտանյութ, վերջինիս համար նախատեսված գումարներն արդեն իսկ փոխանցվել են: Բացի այդ, հացահատիկի վնասված և այլևս չվերականգնվող ցանքատարածությունների հողի հարկն ամբողջությամբ կվճարի հիմնադրամը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23