Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավորությամբ նշեց Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 95-րդ տարելիցը

28.05.2013


 Մայիսի 28-ին վանաձորցիները հանդիսավորությամբ նշեցին Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 95-րդ տարելիցը: Ավանդույթի համաձայն տոնական միջոցառում էր կազմակերպվել Ղարաքիլիսայի ճակատամարտի վայրում` հուշակոթողի մոտ: Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Սեպուհ Չուլջյանը, հոգևոր հայրերը, հոգեհանգստի պատարագ մատուցեցին հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակին: Այնուհետև, Սրբազանն իր բանախոսությամբ արժևորեց Ղարաքիլիսայի , Սարդարապատի և Բաշ-Ապարանի հերոսամարտերը` հայոց գոյապայքարում և Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման պատմական դերով: Իր ելույթում Ղարաքիլիսայի ճակատամարտի պատմական նշանակությանն անդրադարձավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամսոն Քառյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը , որից հետո ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը , մարզի համայնքների , պետական-հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին հուշակոթողին` ոգեկոչելով հանուն հայրենիքի մարտնչած ռազմիկների հիշատակը: Արարողությունն ուղեկցվեց Հայոց բանակի ռազմիկների մարտական պատրաստականության ցուցադրական դրվագներով:
Մինչև ուշ երեկո բանուկ էր հերոսամարտի հուշակոթող տանող ճանապարհը: Երբեմնի ռազմադաշտի այդ հատվածը մայիսի 28-ին լոռեցիների հարգանքի, երախտիքի մատուցման և աղոթավայրն էր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53