Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվեցին տոնի առթիվ

20.05.2013

«Թանգարանային գիշեր-2013» ծրագիրը հանդիսավորությամբ նշվեց նաև Վանաձորում: Վանաձորի կերպարվեստի, Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարաններում և Ստեփան Զորյանի տուն-թանգարանում կազմակերպվեցին բազմաբնույթ միջոցառումներ: Վաղ առավոտից այցելուների համար անվճար բաց էին թանգարանների դռները: Բոլոր թանգարանների աշխատակիցները հատուկ տոնական տրամադրությամբ ընդունում էին իրենց այցելուներին: Տոնի առթիվ, Թանգարանների միջազգային օրվա և Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող «Թանգարանը՝ որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» կարգախոսով անցկացվող միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար մարզի ղեկավարը շնորհավորագրերով է պարգևատրել մարզում գործող մի շարք թանգարանների կոլեկտիվներին: Մարզի ղեկավարի անունից Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը շնորհավորագրեր է հանձնել Վանաձորի կերպարվեստի (տնօրեն՝ Փափագ Ալոյան), Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանների (տնօրեն՝ Նաիրա Առաքելյան), Ստեփան Զորյանի (տնօրեն՝ Լենա Անթառանյան), Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի (տնօրեն՝ Ռոզա Ղազումյան), Ալավերդու Միկոյան եղբայրների (տնօրեն՝ Հայկուշ Աղբալյան), Ստեփանավանի Ստեփան Շահումյանի տուն-թանգարանների (վարիչ՝ Արև Թաթոյան), ՀՀ ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի (տնօրեն՝ Ռաֆայել Ջավախյան), տուն- թանգարանի կոլեկտիվներին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ:


 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:11:17