Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տոնակատարություն՝ Հաղթանակի և խաղաղության, Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ

12.05.2013

Մայիսի 9-ին Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակի 68-րդ և Շուշիի ազատագրման 21-րդ տարելիցների կապակցությամբ միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի՝ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողի մոտ: Հանդիսությունը վարում էր դերասան Վրույր Հարությունյանը: Մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, վետերանները, ազատամարտիկները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: Միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Անուբաղ Համբարյանը, Լոռու մարզի երկրապահ կամավորական միության նախագահ, գնդապետ Կամո Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը և այլ պաշտոնատար անձինք, հարյուրավոր վանաձորցիներ:

«Այսօր մեր ազատության, անկախության, հանուն հայրենիքի մղած գոյամարտերի հաղթանակների տոնն է: Մենք տոնում ենք ֆաշիզմի դեմ տարած մեր պապերի հաղթանակի 68-րդ և նրանց որդիների կողմից Շուշիի ազատագրման 21-րդ տարելիցները: Մենք խոնարհվում ենք Երկրորդ աշխարհամարտի մասնակից հերոսական սերնդի առջև և հպարտանում Երկրապահ կամավորական միության անդամներով, որոնք պայքարեցին հանուն ազատության ու անկախության: Մեր սերնդին բախտ վիճակվեց կրելու նախնիների երազանքի, պայքարի ու հաղթանակի դրոշը: Փառք հայոց բանակին: Շնորհավոր հաղթանակների օրը»,- իր ելույթում նշեց Ա. Նալբանդյանը:

«Շնորհավորում եմ բոլորիս հաղթանակի օրվա կապակցությամբ: Մենք բազմիցս համոզվել ենք, որ մեր ազգը կարող է հաղթանակներ տանել և պատվով ապրել Հայոց աշխարհում: Հավերժ փառք ու պատիվ բոլոր նահատակներին»,- իր ելույթում ասաց Ս. Դարբինյանը: Տոնի կապակցությամբ ներկաներին ողջունեց Վանաձորի պատերազմի և աշխատանքի վետերանների խորհրդի նախագահ, Երկրորդ աշխարհամարտի վետերան, պաշտոնաթող գնդապետ Արտեմ Մանուչարյանը: Մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, բազմաթիվ վանաձորցիներ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին հուշակոթողին։ Տոնական օրվա կապակցությամբ բացօթյա ցուցահանդես էին կազմակերպել Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցի սաները: Տոնակատարությունից հետո Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանն այցելեց Գուգարք համայնքի վետերաններ Հարություն Շահվերդյանի, Վազգեն Հակոբյանի և վանաձորցի վետերան Ղազար Նազարյանի բնակարաններ, որտեղ նրանց հանձնեց շնորհավորագրեր ու դրամական պարգև: Վետերաններն ուշադրության համար շնորհակալություն հայտնեցին Ա. Նալբանդյանին, իսկ Ղ. Նազարյանը նվիրեց իր պիեսների գիրքը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:11:17