Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքից կզրկվեն նրանք, ովքեր չեն աշխատի օրենքի սահմաններում

07.05.2013

-Ընտրական գործընթացներն ավարտվեցին,  և արդեն անհրաժեշտ է  լիարժեքորեն լծվել աշխատանքի, գործել ամենայն նվիրումով,- մայիսի 7-ին անցկացված աշխատանքային խորհրդակցության  ժամանակ ընդգծեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:-Բնակ­չությունը մեզնից յուրաքանչյուրից սպասում է լուրջ, արմատական փոփոխություններ,  և մենք հուսախաբ անելու իրավունք չունենք,- ասաց նա:- Մարզպետարանի վարչություններն ու բաժինները , մարզայաին ենթակայության կառույցներն ու տեղական ինքնակառավարման մարմինները ամենայն հետևողականությամբ պետք է վերաբերվեն ծառացած հիմնախնդիրների լուծման ընթացքին: Թերացման դեպքում որևէ պատճառաբանություն չի ընդունվելու: Սեփական եկամուտների հավաքագրման գործը ձախողողները համարժեք գնահատականի կարժանանան, ընդհուպ՝ կզրկվեն  նոր ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունից,- ասաց մարզի ղեկավարը:

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը տեղեկացնելով, որ արդեն 1900 տոննա պարարտանյութ է  բաշխված, այնուամենայնիվ, մտահոգիչ է, որ ուշանում է հերթական խմբաքանակը: Պարարտանյութի ընդհանուր պահանջարկը 2500 տոննա է: Ըստ վարչության պետի, մատակարարման գրասենյակից խոստացել են հերթական խմբաքանակն ուղարկել մինչև մայիսի 15-ը: Հակառակ դեպքում՝  պարարտանյութը նպատակին չի ծառայի:

-Այսօրվանից պետք մտածել նաև պետության կողմից տրամադրված առաջին վերարտադրության ցորենի սերմացուի ետ վերադարձնելու գործընթացի մասին, որպեսզի նախորդ տարվա նման խնդիրների առջև չկանգնենք, թեև վերջնաժամկետ է սահմանված սեպտեմբերի 15-ը,- զգուշացրեց Ա. Նալբանդյանը:

Ներկայացվեց նաև չորրորդ հրատապ ծրագրի ընթացքը: Ըստ քաղաքաշինության  վարչության պետ Արմեն Ջանազյանի, 58 օբյեկտներից 19-ն ավարտված է, 16-ն ավարտական փուլում է, իսկ մյուսներն ընթացքի մեջ են: Ֆինանսավորումը նորմալ է ընթանում: Մարզպետը հորդորեց լուրջ ուշադրություն դարձնել միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների աղբահանության խնդիրներին: Այս թեմայով առաջիկայում նաև խորհրդակցություն կհրավիրվի շահագրգիռ կառույցների և համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

Մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի կողմից ներկայում ուսումնասիրություններ են կատարվում մարզի կրթական հաստատություններում և արդեն մի քանիսում լուրջ խախտումներ են արձանագրվել: Կրթական հիմնարկներից հետո ստուգումներ կլինեն նաև առողջապահական հիմնարկներում: Մոտեցումը խիստ է լինելու: 

Մարզի ղեկավարն զգուշացնում է. աշխատանքից կզրկվեն նրանք, ովքեր չեն աշխատի  օրենքի սահմաններում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53