Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երթ՝ Եղեռնը դատապարտող կոչերով

24.04.2013

Ապրիլի 23-ին երեկոյան մեկնարկեց Հայոց Մեծ Եղեռնին նվիրված երթ՝ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցուց մինչև Սուրբ Աստվածածին եկեղեցի: Երթը կազմակերպվել էր «Երիտասարդական հիմնադրամի» Լոռու մարզային կենտրոնի, «Լոռու երիտասարդ սերունդ» հասարակական կազմակերպության, Գուգարաց թեմի և մարզկենտրոնի  բուհերի ուսանողական խորհուրդների նախաձեռնությամբ: Մասնակցում էին  ավելի քան հազար երիտասարդներ ու քաղաքացիներ՝ կրելով 20-րդ դարի մեծագույն ոճիրը դատապարտող պաստառներ և երգելով հայրենասիրական երգեր: Երթի մասնակիցները դեպի Սուրբ Աստվածածին էին շարժվում քահանաների առաջնորդությամբ՝ ջահերը ձեռքներին, ինչը նույնպես խորհրդանշական էր: Պատահական չէ, որ ճանապարհին նրանց էին միանում բազմաթիվ անցորդներ: Երթը դադար առավ  Սուրբ Աստվածածին եկեղեցու նահատակած պուրակում գտնվող խաչքար- հուշարձանի մոտ, ուր Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը, հոգևոր դասը  աղոթք հնչեցրին առ Աստված անմեղ զոհերի  հիշատակի համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53