Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պտղատու այգիներն էական վնաս չեն կրել

23.04.2013

Մարզպետ Արթուր Նալբանդյանն ապրիլի 22-ին անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Ապրիլի երկրորդ կեսին եղանակային անբարենպաստ պայմանները մտահոգվելու առիթ տվեցին հատկապես մարզի գյուղատնտեսներին: Ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով մարզի ղեկավարի հանձնարարությամբ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը, վարչության աշխատակիցները եղել են համայնքներում: Խորհրդակցության ընթացքում Գ. Հակոբյանը ներկայացրեց այցի արդյունքները: Նա տեղեկացրեց, որ պտղատու այգիները էական վնասներ չեն կրել, այնպես որ բերքի կորուստները 10 տոկոսից ավելին չեն լինի: Վարչության պետը ներկայացրեց նաև պետական աջակցությամբ տրվող պարարտանյութի և դիզվառելիքի բաշխման ընթացքը, ըստ որի, պահանջատերերին արդեն իսկ հատկացվել է 1610 տոննա պարարտանյութ, հավաքագրվել է 230 մլն դրամ (1900 տոննայի համար): Ստացվել և բաշխվել է 700 տոննա դիզվառելիք (ընդհանուր պահանջարկը 1000 տոննա է), հավաքագրվել է 280 մլն դրամ: Ինչ վերաբերում է գարնանացանին, ապա այն դեռևս շարունակվում է: Արդեն իսկ ցանվել է 1800 հեկտար գարի (նախորդ տարի 1600 տոննա), 4000 հեկտար կարտոֆիլ (նախորդ տարի՝ 5500 հեկտար): Ըստ կանխատեսումների, ընդհանուր առմամբ այս տարի կցանվի 6000-7000 հեկտար կարտոֆիլ: Ա. Նալբանդյանը ողջունելի համարեց, որ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը տալիս են իրենց ցանկալի արդյունքը և ցանքատարածություններն ավելանում են:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը: Ապրիլի 19-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 39,2 տոկոս, գույքահարկինը՝ 36 տոկոս և հողի հարկինը՝ 28 տոկոս: Վարչության պետն առանձնացրեց մի քանի համայնքներ, որտեղ ապրիլ ամսին ընդհանրապես գումարներ չեն մուտքագրվել:
Մարզի ղեկավարը դարձյալ դժգոհություն արտահայտեց հարկերի վատ հավաքագրումից՝ այն համարելով համայնքների ղեկավարների անբարեխիղճ աշխատանքի արդյունք: Այս առումով նա կարևորեց նաև ավագանու դերը՝ նշելով, որ ավագանու ինստիտուտը հատկապես գյուղական բնակավայրերում դեռևս չի կայացել և այս ուղղությամբ անելիքներ կան:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը ներկայացրեց չորրորդ հրատապ ծրագրի ընթացքը: Անբարենպաս եղանակի պատճառով աշխատանքնրը ժամանակավորապես դադարեցվել են, սակայն նորից կվերսկսվեն առաջին իսկ հնարավորության դեպքում: Նա վստահեցրեց, որ ժամկետներից ուշացումներ հիմնականում չեն լինի:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը նշեց, որ դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում մարզի դպրոցականներն այնքան էլ բարձր միավորներ չեն վաստակում: Փոխարենը Ա. Նալբանդյանը գոհացուցիչ համարեց, որ ի տարբերություն նախորդ տարիների, բարձր արդյունքներ են գրանցում մարզի գյուղական համայնքների դպրոցների աշակերտները:
Քննարկվեցի նաև այլ հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36