Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սպիտակցի սամբիստների փայլուն նվաճումները Կիպրոսում

22.04.2013

22 երկրներ ներկայացնող ավելի քան 200 մարզիկների մասնակցությամբ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվեց սամբոյի պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականի կազմում փայլուն մասնակցություն ունեցան Սպիտակի ներկայացուցիչները։ 48 կգ քաշային կարգի երիտասարդների մրցաշարում Ջիվան Ղազարյանը տարավ միայն հաղթանակներ և արժանացավ հաղթողի կոչմանը։ Սպիտակցի մյուս մարզիկը՝ Էդիկ Պետրոսյանը, 87 կգ քաշային կարգի պատանիների մրցաշարում ևս հաղթական մրցելույթներ ունեցավ և բարձրացավ պատվո հարթակի վերին աստիճանին։ Սպիտակցի մարզիկներին մարզում է Մանվել Խոյեցյանը։ Եվրոպայի առաջնության երիտասարդների մրցապայքարում բրոնզե մեդալի է արժանացել Վանաձորի oլիմպիական հերթափոխի և «Գագիկ Ղազարյան» մարզակումբի սան Արթուր Հակոբյանը։ Մարզիչներ Գագիկ Ղազարյանի և Աղասի Գալստյանի սանն այս հաջողությանն է հասել 74 կգ քաշային կարգի մրցաշարում։ Ապրիլի 22-ին սպիտակցի մարզիկներին նվիրված հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել Սպիտակի թիվ 1 դպրոցում, որին իրենց մասնակցությունն էին բերել նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Լոռու մարզպետարանի Տի և ՀԳՄ վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, այլ պաշտանատար անձինք: Միջոցառման ընթացքում բազմաթիվ շնորհավորանքի և մեծարանքի խոսքեր հնչեցին՝ ուղղված ոչ միայն Ջ. Ղազարյանին  ու Է. Պետրոսյանին, այլև նրանց մարզչին՝ Մ. Խոյեցյանին, ում քրտնաջան աշխատանքի շնորհիվ փոքրիկ Սպիտակ քաղաքը միանգամից երկու չեմպիոն ունեցավ:
«Միաժամանակ և հպարտության, և ուրախության զգացմունքներով եմ լցված: Իսկապես արժանին պետք է հատուցել այն երիտասարդներին, ովքեր բարձր պահեցին թե Սպիտակի ու մարզի, թե հանրապետության պատիվը»,- ասաց Լոռու մարզպետը՝ մարզիկներին ու նրանց մարզչին հանձնելով շնորհակալագրեր և դրամական պարգևներ: Օրվա հերոսները պատվոգրերի և դրամական պարգևների արժանացան Սպիտակի քաղաքապետի կողմից: Միջոցառումը շարունակվեց գեղարվեստական կատարումներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00