Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն

21.04.2013

Ապրիլի 26-ին ժամը 11-ին Վանաձորի «Լոռի» ժամանցի  կենտրոնում(երկաթուղայինների մշակույթի տուն) տեղի  կունենա Լոռու  մարզխորհրդի հերթական նիստը:

 

Օրակարգում՝

 

 

1. Մարզի համայնքների բյուջեների 2013 թվականի անցած ժամանակաշրջանի սեփական եկամուտների կատարման և կուտակված աշխատավարձերի պարտքերի մասին:

(Զեկ.` ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյան)

                                                                                                        

2. Լոռու մարզի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի կազմման աշխատանքների  մեկնարկի վերաբերյալ:

 

(Զեկ.` ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյան) 

     

3. Մարզում գարնանացանի աշխատանքների ընթացքի, համայնքներին տրամադրվող պարարտանյութի և դիզելային վառելիքի մասին:

 (Զեկ.` ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյան)

 

  Տեղեկատվության և հասարակայնության  հետ  կապերի  բաժին

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36