Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջրագծերի ներքին ցանցերի փոփոխման և փողոցների բարեկարգման աշխատանքները կկատարվեն հաջորդաբար

20.04.2013

Մարզպետ Արթուր Նալբանդյանի առաջարկությունը հաշվի առնելով՝ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել մինչև 5-րդ հրատապ ծրագրի մեկնարկը Լոռու մարզին հատկացնել 300 մլն դրամ՝ Վանաձոր քաղաքում ասֆալտապատման և փողոցների բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար: Միևնույն ժամանակ Վանաձոր քաղաքում վերսկսվել է ներդրումային ծրագրով իրականացվող ջրագծերի ներքին ցանցերի փոփոխման գործընթացը: Նախատեսվող աշխատանքները զուգակցելու և խնդիրներից խուսափելու նպատակով ապրիլի 18-ին խորհրդակցություն անցկացվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանի, Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանի, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի, «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ միջազգային գլխավոր տնօրենի տեղական տեղակալ Հարություն Անտոնյանի և Վանաձորի քաղաքապետի տեղակալ Նորիկ Սարդարյանի մասնակցությամբ:
Հատկացվելիք գումարով, ըստ նախնական տվյալների, նախատեսվում են ասֆալտապատման աշխատանքներ կատարել հիմնականում Տիգրան Մեծ պողոտայի մի շարք հատվածներում, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն մերձակա հրապարակում, Թումանյան հրապարակում, փոսային նորոգումներ՝ Մյասնիկյան և Վարդանանց փողոցներում:
-Կրկնակի աշխատանքից խուսափելու նպատակով նախ կփոփոխվեն կենտրոնական փողոցներով անցնող ջրագծերը, որից հետո արդեն կսկսվեն ասֆալտապատումը և փոսային նորոգումները,- ասաց Ա. Դարբինյանը:
Տիգրան Մեծ պողոտայում, որն ամենաբանուկ հատվածն է մարզկենտրոնում, ջրագծերի ներքին ցանցերի փոփոխման աշխատանքները կսկսվեն ապրիլի վերջերին և կավարտվեն մինչև մայիսի 15-ը:
-Այս ընթացքում պետավտոտեսչությանը կխնդրենք առավել հետևողական լինել՝ քաղաքում երթևեկությունը պատշաճ կերպով կազմակերպելու համար,- նշեց փոխմարզպետը:
Ինչ վերաբերում է, ջրագծերի փոփոխման աշխատանքներից հետո այդ հատվածներում ասֆալտապատում իրականացնելու ջրային տնտեսության պետական կոմիտեի պարտավորությանը, ապա այդ նպատակով նախատեսվող գումարները ընկերությունը կօգտագործի քաղաքի այլ հատվածներում առավել լայնածավալ աշխատանքներ կատարելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00