Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եկամուտների հավաքագրման ցուցանիշներն այնքան էլ չեն գոհացնում

08.04.2013

Մարզպետ Արթուր Նալբանդյանն ապրիլի 8-ին անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին մարզի համար կարևոր մի շարք հարցեր:

Ամիսն արդեն ավարտվել է, սակայն սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներն այնքան էլ չեն գոհացնում:     Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման  վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց մարտ ամսվա համար կազմել է 92,7 տոկոս, գույքահարկի կատարողականը՝ 80,7 տոկոս, հողի հարկինը՝ 91,9 տոկոս: Ամփոփվել են նաև եռամսյակային տվյալները, ըստ որի սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է 97,7 տոկոս, գույքահարկինը՝ 112,7 տոկոս և հողի հարկինը՝ 92,6 տոկոս: Ա. Նալբանդյանը ընդգծեց, որ պարտաճանաչ հավաքագրում են իրականացնում միշտ միևնույն համայնքները, միչդեռ կան համայնքներ, որտեղ ամսվա կտրվածքով այս կամ այն հարկատեսակի գծով հավաքագրումը ցածր է 50 տոկոսից, ինչն անթույլատրելի է: Նա փոխմարզպետներին խստորեն հանձնարարեց, հետևողական աշխատանք տանել:

Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը տեղեկացմամբ պետբյուջեի կողմից ֆինանսավորվող չորրորդ հրատապ ծրագիրն ընթանում է բնականոն հունով: Շինաշխատանքներն սկսված են ծրագրում ընդգրկված գրեթե  բոլոր համայնքներում, Սկսված են նաև ասֆալտապատման  աշխատանքները:

Ա. Նալբանդյանը տեղեկացրերեց, որ ՀՀ կառավարությունում անցկացված քննարկումների արդյունքում, մինչև հինգերորդ հրատապ ծրագրի մեկնարկը, նախատեսվում է շուրջ 300 մլն դրամ հատկացնել Վանաձորին՝ կենտրոնական փողոցներում ասֆալտապատման կամ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար: Կառավարության  համապատասխան որոշումից հետո կհստակեցվեն անելիքները: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի տեղեկացմամբ, ազոտական պարարտանյութի բաշխման գործընթացը շարունակվում է: Արդեն իսկ բաշխվել է 1214 տոննա պարարտանյութ, ստացել են 64 համայնքներ:  Ընթացքի մեջ է նաև դիզվառելիքի բաշխման գործընթացը. հավաքվել է 227 մլն դրամ՝ 649 հազար լիտր դիզվառելիքի համար: 

Մարզի ղեկավարն անդրադարձավ Անտառամուտ համայքնի բուժկետի խնդրին: Կառույցը բավականին ընդարձակ է,  բարվոք վիճակում, սակայն ունի էլեկտրաէներգիայի և ջրի խնդիր: Բուժքույրը հիվանդներին սպասարկում է, ոչ թե բուժկետից, այլ տնից:  Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանին հանձնարարվեց ծանոթանալ խնդրի էությանը և կարգավորել հարցը: Մարզպետը նշեց, որ կառույցը բավականին հարմարավետ է և կարող է ծառայել նաև իբրև համայնքային կենտրոն, ինչի կարիքն այսօր համայնքը շատ ունի:

Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը ներկայացրեց դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի ընթացքը, մարզի դպրոցների աշակերտների ցուցաբերած մասնակցությունը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53