Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կկազմվի «Լոռու մարզի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը»

30.03.2013

Մարտի 28-ին Լոռու մարզպետարանում հրավիրվել էր խորհրդակցություն «Լոռու մարզի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի» նախնական աշխատանքների կազմակերպման, քննարկման, ծրագրի կազզման աշխատանքների սկզիբը հայտարարելու, մարզային զարգացման ծրագրի մարզային և մոնիտորինգի հանձնաժողովների, ոլորտային աշխատանքային խմբերի կազմերը և ժամանակացույցերը հաստատելու նպատակով:
Քննարկմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը, Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, մարզպետարանի վարչությունների և բաժինների պետեր, աշխատակիցներ:
Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը ներկայացրեց «Լոռու մարզի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի» նախնական աշխատանքների կազմակերպաման կարգը և ժամանակացույցը:
Ինչպես նշվեց, կատարվելիք աշխատանքների շրջանակներում կնորացվեն զարգացման ծրագրի և մոնիտորինգի հանձնաժողովների կազմերը, կկազմվի ծրագրի մշակման միջոցառումների պլան- գրաֆիկ:
Ա. Նալբանդյանը ոլորտային աշխատանքների խմբերի նախագահներին առաջարկեց վերանայել ոլորտային աշխատանքային խմբերի կազմերը, հարկ եղած դեպքում փոփոխություններ կատարել և ներկայացնել: Անհրաժեշտության դեպքում կվերանայվի նաև մարզային հանձնաժողովի կազմը, կհամալրվի նոր անդամներով:
-Անհարժեշտ է, որ քննարկումներին մասնակից դառնան բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կարող են հանդես գալ խելամիտ առաջարկություններով: Այս առումով կարևոր է նաև լրատվամիջոցների դերը, որոնք հանրությանը պարբերաբար կիրազեկեն կատարվող աշխատանքների մասին: Հասարակական կազմակերպություններն առավել քան կարող են ակտիվ մասնակցություն ցուցաբերել այս հարցում. նրանց առաջարկությունները շատ կարևոր են մեզ համար: Առհասարակ, սոցիալ- տնտեսական զարգացման ծրագիրը շատ կարևոր է մարզի ցանկացած բնակչի համար: Այն մարզի զարգացման տեսլականն է առաջիկա չորս տարիների համար,-ասաց մարզպետը:
Նա ոլորոտային աշխատանքային խմբերի ղեկավարներին և ներկայացուցիչներին հանձնարարեց ներկայացնել ոլորտային աշխատանքային խմբերի նիստերի ժամանակացույցերը, նիստերի արձանագրությունները: Գրություններ կպատրաստվեն և կներկայացվեն համապատասխան նախարարություններին՝ ճշտելու մարզում նախատեսվող ծրագրերը և միջոցառումները, շրջաբերականներ կուղարկվեն համայնքների ղեկավարներին:
Այս տարվա ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում ոլորտային աշխատանքային խմբերի կողմից կմշակվեն տվյալ ոլորտների զարգացման ծրագրերի նախագծերը: Վերջիններիս հիման վրա մարզպետարանի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժինը կմշակի ՄԶԾ-ի նախնական տարբերակը և այն կներկայացվի մարզային զարգացման հանձնաժողովի համաձայնությանը: Այնուհետև նախագիծը մարզային հանձնաժողովի կողմից՝ մարզխորհրդի հավանությանը: ՄԶԾ նախնական տարբերակը նախատեսվում է ՀՀ Տարածքային կառավարման նախարարությանը հանձնել օգոստոսի վերջին, և արդեն այս տարվա դեկտեմբերի երրորդ տասնօրյակում կառավարությանը կներկայացվի «Լոռու մարզի 2014-2017թթ զարգացման ծրագիրը» եւ վերջինիս հաստատման մասին որոշումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:44:14