Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ

29.03.2013

Մարտի 27-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր շնորհավորանքներն էր հղել թատերարվեստի նվիրյալներին: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական

 թատրոնի հարկի տակ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը ներկայացրեց Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը, որտեղ մարզպետը բարձր էր գնահատել աբելյանցիների ներդրումը հայ թատերարվեստի զարգացման գործում: Մարզպետի կողմից նաև հյուրասիրություն էր կազմակերպվել: Տոնական սեղանի շուրջ արդեն աբելյանցիները բաժակ բարձրացրին՝ շնորհավորելով  մեկը մյուսին, մաղթելով նորանոր ստեղծագործական հաջողություններ:

 

Մրցանակներ լոռեցի թատերական գործիչներին

          

 Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում անցկացվեց Հայաստանի թատերական գործիչների միության ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը։ «Լավագույն պիես» անվանակարգում «Արտավազդ» մրցանակ շնորհվեց երգիծաբան, դրամատուրգ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանին՝  «Պադամ, պադամ, պադամ» պիեսի համար:  Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնն արժանացավ «Տարվա լավագույն ներկայացում» անվանակարգի մրցանակին՝Աբգար Դպիր» ներկայացում): Մշակույթի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Սամվել Խալաթյանին, ինչպես նաև Հովհ. Աբելյանի անվան թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Ալլա Հովհաննիսյանին հանձնվեց ՀՀ Ազգային ժողովի պատվոգիր։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36