Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծառատունկ Լոռու մարզպետարանի դիմացի պուրակում

25.03.2013

Եվրամիության կողմից իրականացվող “Թափոնների կառավարում – ԵՀԳԳ` Արևելք” տարածաշրջանային ծրագրի շրջանակներում անցած մի քանի տարում մի շարք բնապահպանական միջոցառումներ են իրականացվել Լոռու մարզում:
Հերթականը մարտի 23-ին էր: Լոռու մարզպետ պարոն Ա.Նալբանդյանի առաջարկությամբ,մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախաձեռնությամբ ու “Թափոնների կառավարում – ԵՀԳԳ` Արևելք” տարածաշրջանային ծրագրի ֆինանսական աջակցությամբ մարզպետարանի առջևի պուրակում կազմակերպվեց ծառատունկ:
Միջացառման ընթացքում տնկվեց թույա տեսակի 20 մշտադալար ծառ: Ծառատունկին մասնակցեցին ՀՀ Լոռու մարզպետը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցները, ԵՄ “Թափոնների կառավարում – ԵՀԳԳ` Արևելք” տարածաշրջանային ծրագրի աշխատակիցներն ու ծրագրի ղեկավար Արտեմ Խարազյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 10:03:05