Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ստեփանավան քաղաքում նախատեսվում է ստեղծել քայլքային տուրիզմի մասնագետների վերապատրաստման կենտրոն

23.03.2013

Ֆրանսիայի Ռհոն Ալպեր շրջանի քայլարշավորդների դեպարտամենտալ կոմիտեի և Հայաստանի համայնքների միության միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Ստեփանավան քաղաքում նախատեսվում է ստեղծել քայլքային տուրիզմի մասնագետների վերապատրաստման կենտրոն: Ծրագրի բուն նպատակը Ստեփանավան քաղաքում և հարակից համայնքներում էկոտուրիզմի զարգացումն է:
Մարտի 21-ին Ֆրանսիայի Ռհոն Ալպյան քայլարշավորդների դեպարտամենտալ կոմիտեի ներկայացուցիչները Հայաստանում Ռհոն Ալպեր շրջանի ներկայացուցիչ Անահիտ Դավթյանի ուղեկցությամբ եղան Վանաձորում, հանդիպեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ՝ իրենց ծրագրերը ներկայացնելով մարզի ղեկավարին: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը և մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:
Ա. Դավթյանը տեղեկացրեց, որ Ռհոն Ալպեր տարածաշրջանի աջակցությամբ Ֆրանսիայի Դեսին քաղաքի §Դեսին-Ստեփանավան¦ կազմակերպությունը 2010-2011թ.թ. Ստեփանավանի քաղաքապետարանի և ինֆորմացիոն կենտրոնի հետ համատեղ ծրագիր է իրականացրել ՝ ուսումնասիրելով Ստեփանավանի ու շրջակա համայնքների տուրիստական պոտենցյալը: Նույն ծրագրի շրջանակներում 2011թ. ապա և 2012թ. Ռհոն Ալպյան քայլարշավորդների կոմիտեի ղեկավարներն այցելել են Ստեփանավան՝ §Դեսին-Ստեփանավան¦ կազմակերպության նախաձեռնած ծրագրի գործողությունների շարունակությունն ապահովելու նպատակով:
Ինչպես ներկայացրեցին հյուրերը, ծրագրի առաջին փուլով նախատեսում են մշակել քայլքային երթուղիներ և համագործակցության համատեղ պլան՝ հնարավոր գործընկերների հետ: Երկրորդ փուլով նախատեսում են քայլքային արշավների գիդերի և տեղական մասնագետների վերապատրաստում իրականացնել, կատարել տեղանքների քարտեզագրում և նյութատեխնիկական վերազինում: Վերապատրաստումներն, ընդ որում, իրականացվելու են Ստեփանավանի ինֆորմացիոն կենտրոնի հետ: Ծրագրի գործընկերներն են նաև Ստեփանավանի Կարմիր խաչը, Վորլդ Վիժն կազմակերպությունը: Տեղյակ լինելով Պրովանս Ալպ Կոտ Դՙՙՙՙ Ազյուր ռեգիոնալ խորհրդի աջակցությամբ Լոռու մարզում իրականացվող տուրիստական ծրագրերին՝ հյուրերը ցանկություն հայտնեցին ոչ թե կրկնել դրանք, այլ համակցել:
Լոռու մարզպետը ողջունելով կոմիտեի ներկայացուցիչների այցը Լոռու մարզ՝ նշեց, որ մարզի համար՝ որպես տնտեսության զարգացման այլընտրանքային ճյուղ չափազանց կարևոր է տուրիզմի զարգացումը:
-Համոզված ենք, որ մեր մարզում տուրիզմը կարող է զարգանալ շատ արագ տեմպերով, քանի որ աշխարհագրական դիրքով, բնությամբ և պատմամշակությաին արժեքների հարստությամբ տարածաշրջանը կարող է գրավել հազարավոր տուրիստների աշխարհի տարբեր ծայրերից: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նաև էկոտուրիզմի զարգացմանը,- ասաց Ա. Նալբանդյանը:
Անդրադառնալով ՊԱԿԱ-ի հետ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին՝ մարզպետը նշեց, որ խնդիր կա ոչ թե նույնացնելու դրանք, այլ համագործակցություն ապահովելու, որի հետևանքով կատարվող աշխատանքներն առավել արդյունավետ կդառնան:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36