Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2000-2013 թթ. ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայություն են դիմել 2500 ապաստան հայցողներ

22.03.2013

Մարտի 20-ին Լոռու մարզպետարանում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության հետ համատեղ, Լոռու մարզի սոցիալական և զբաղվածության ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի պաշտոնյաների, զբաղվածության մասնավոր գործակալությունների և միգրացիոն խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպել էր սեմինար`«Միգրացիա. զարգացումներ և մարտահրավերներ» թեմայով:
Ըստ «Մարդկային զարգացման միջազգային կենտոն» հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Գալստյանի` սեմինարը կազմակերպվել է «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» և «Պոտենցիալ միգրանտների շրջանում հավասար տեղեկատվության տարածման միջոցով Հայաստանի Հանրապետությունից Բելգիայի Թագավորություն անկանոն միգրացիայի կանխարգելման մասին» ծրագրերի շրջանակներում, որոնք ֆինանսավորվում են Եվրոպական միության և Բելգիայի Թագավորության կողմից: Սեմինարի նպատակն էր` ներկաներին տեղեկացնել միգրացիոն ոլորտում կատարված ու կատարվելիք փոփոխությունների մասին:
Հանդիպմանը ՀՀ ՏԿՆ ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը ներկայացրեց ՀՀ-ում միգրացիայի ոլորտում վարվող 1988-2012 թթ. պետական քաղաքականությունը, ինչպես նաև ներկայացրեց ապագայում կատարվելիք փոփոխությունները: Նա իր ելույթում անդրադարձավ մեր ազգաբնակչության միգրացիոն իրավիճակներին և էական ազդեցություն ունեցած իրավիճակներին` փախստականներ, արտաքին միգրացիա, աղետի գոտի, հասարակական-քաղաքական էմիգրացիա, զանգվածային արտահոսք և այլն:
-2000-2013 թթ. ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայություն են դիմել 2500 ապաստան հայցողներ, որոնք հիմնականում իրաքցիներ, սիրիացիներ են եղել, իսկ մնացածը` այլ երկրների քաղաքացիներ: Այս խնդրի կարևորությունից ելնելով` ՀՀ կառավարությունը նոր ծրագիր է մշակել և հատուկ ֆինանսավորում հատկացրել, որը կիրականացվի 2013-2016 թթ. ընթացքում,- ասաց Գ. Եգանյանը:
Սեմինարին ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության միգրացիոն քաղաքականության բաժնի պետ Համբարձում Աբրահամյանը ներկայացրեց ՀՀ աշխատուժի արտահանման մասին, ինչպես նաև`Հայաստանից դուրս և դեպի Հայաստան մտնող և գնացող միգրացիայի թվային տվյալները, զբաղվածության ոլորտները, ծագման երկրները, խնդրի կարգավորման միջոցները:
Հանդիպման վերջում ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը ներկայացրեց, թե ինչպիսին է միգրացիոն հարցերով համագործակցությունը Եվրամիության առանձին երկրների հետ: Նա մանրամասն տեղեկացրեց ՀՀ քաղաքացիների վերադարձը պայմանավորող գործոնները, վերաինտեգրման անհրաժեշտությունը, դրանց ուղղությամբ վարվող պետական քաղաքականությունը և սահմանված նպատակին հասնելու համար ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվելիք 2012-2016 թթ. հիմնական միջոցառումները:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53