Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզը հանդես եկավ որպես լավագույն մշակութային մարզ

20.03.2013

«Միջհամայնքային մշակութային երկրորդ ցուցահանդեսի»՝ «Արտէքսպոյի» և մարզային մշակութային մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլն այս տարի, ինչպես հայտնի է, անկացվեց փետրվարի 15-ին՝ Վանաձորի թեթև աթլետիկայի և ձմեռային մարզաձևերի մարզադպրոցի դահլիճում: Այս տարի փառատոնին մասնակցում էին շուրջ 200 քաղաքային և գյուղական համայնքներ:
Միջհամայնքային մշակութային երկրորդ ցուցահանդեսի և մրցույթ-փառատոնի արդյունքներն ամփոփվեցին մարտի 15-ին:
Լոռու մարզն այս տարի ևս առանձնացել է իր ակտիվությամբ և նվաճած անվանակարգերի քանակով՝ հանդես գալով որպես լավագույն մշակութային մարզ: Աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար ՀՀ մշակույթի նախարարության «Լավագույն մշակութային քաղաքային համայնք» է ճանաչվել Վանաձորը, «Լավագույն գյուղական համայնք»՚` Մարգահովիտը, «Լավագույն գրադարան»` Ալավերդու Հր. Մաթևոսյանի անվան գրադարանը, «Կերպարվեստի ոլորտի լավագույն ստեղծագործող»՚` վանաձորցի գեղանկարչուհի Մարիամ Ամիրխանյանը, ալավերդցի քանդակագործ Ռաֆիկ Ջավախյանը, «Ոչ նյութական ժառանգության ոլորտ» անվանակարգում` Վանաձորից գորգագործ Ալեքսան Բալայանը, Սպիտակ քաղաքից դարբնագործ Մարզպետ Դավթյանը, Վանաձորից փայտագործ Սուսաննա Օհանյանը, «Պատմամշակութային հուշարձանի վերականգնման լավագույն օրինակ»` Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, «Լավագույն պարային խումբ»՚` Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթը, «Լավագույն ժողովրդական երգի համույթ»` Աշուղ Ջիվանու դպրոցի Սպիտակ քաղաքի մասնաճյուղի համույթը, «Լավագույն ազգային նվագարանների անհատ կատարող»` վանաձորցի Վլադիմիր Կռոյան կրտսերը, «Լավագույն ազգային նվագարանների խումբ»՝ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակութային պալատի ժողգործիքների նվագախումբը: Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը ևս «Միջհամայնքային մշակութային երկրորդ ցուցահանդեսի» և մրցույթ-փառատոնի աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է պատվոգրի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09