Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փետրվարի 26-ին ժամը 15-ին Լոռու մարզպետարանի դահլիճում կանցկացվի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստը: Օրակարգում

24.02.2013

1. Ամփոփ տեղեկատվություն հանձնաժողովի կողմից 2012 թվականի ընթացքում կատարված աշխատանքների մասին:
/Զեկ.` Հանձնաժողովի քարտուղար Վ.Ջաղինյան/

2. Տեղեկատվության տրամադրում մարզի զբաղվածության կենտրոնների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում իրականացվող աշխատանքների և գործատուների հետ համագործակցության մասին:
/Զեկ.՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի <<ՀՀ զբաղվածության գործակալության>> Վանաձորի մարզային
կենտրոնի տնօրեն Արա Առաքելյան/

3. Հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքի մասին:
/Զեկ.` ՀՈՒԱ ազգային Հանձնաժողովի անդամ,
<<Լիարժեք կյանք>> ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյան,
«Սեյվ դը չիլդրեն» ՀԿ-ի ներկայացուցիչ Ջինա Սարկիզովա/

4. Հանձնաժողովի անդամ ունեցող կազմակերպությունների /մարզային գրադարան, ՀԿ-ներ, հիմնադրամ/ կողմից 2012թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվու¬թյան տրամադրում.

5. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2013թ. Լոռու մարզային ծրագրի հաստատում:
/Զեկ.` Հանձնաժողովի քարտուղար Վ.Ջաղինյան/

6. Ընթացիկ հարցեր:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23