Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

15 մլն դրամ՝ մշակութային օջախներին

21.01.2013

Մարզպետ Արթուր Նալբանդյանի հունվարի 21-ին անցկացրած աշխատանքային խորհրդակցության առանցքային թեման մարզի համայքների զգալի մասը համայնքային կառավարման տեղեկատվական համակարգերով ապահովելու անհրաժեշտությունն էր: Առայժմ տեղեկատվական համակարգեր տեղադրվել են միայն 14 համայնքներում: Մարզպետը հանձնարարեց փոխմարզպետներին՝ ուսումնասիրել համայնքներում առկա հնարավորությունները և որ ամենակարևորն է՝ բացատրել համայքների ղեկավարներին այս ծրագրի կարևորությունը:
Անդրադարձ կատարվեց նաև Հայոց ազգային բանակի կազմավորման տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման ծրագրին: Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, ՏԻՄ և ՀԳՄ վարչության պետ Դավիթ Մանուչարյանը վստահեցրին, որ նախապատրաստական բոլոր աշխատանքները կատարվել են պատշաճ մակարդակով։
- Կարևոր է, որ տոնին անդրադարձ կատարվի նախադպրոցական կրթական հաստատություններից սկսած, որպեսզի արդեն այդ տարիքում երեխաների մեջ սերմանվի հայրենասիրության գաղափարը,- ասաց Ա. Նալբանդյանը: Նա տեղեկացրեց, որ զոհված զինծառայողների ընտանիքներին Լոռու մարզպետարանի կողմից կտրամադրվի դրամական օգնություն: Գումարը կբաշխվի Երկրապահ կամավորական միության մարզային կառույցի միջոցով:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները մինչև հունվարի 18-ը: Նրա տեղեկացմամբ՝ այս տարի հավաքագրվել է 68 մլն դրամ սեփական եկամուտ (նախորդ տարվա 58,8 տոկոսը), գույքահարկ` 30 մլն (նախորդ տարվա` 58,9 տոկոսը), հողի հարկ` 21 մլն (նախորդ տարվա 105,8 տոկոսը): Ըստ Ս. Հովհաննիսյանի, հարկերի հավաքագրման գործընթացը ներկա դրությամբ բարվոք վիճակում է:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանն անդրադարձավ չորրոդ հրատապ ծրագրի առաջին փուլով տարվող աշխատանքների ընթացքին` նշելով, որ դրանք ընթանում են սահմանված գրաֆիկով: Ցածր եկամուտներ ունենալու պատճառով ծրագրից դուրս է մնացել միայն Դաշտադեմ համայնքը: Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ չորրոդ հրատապ ծրագրով մարզի մշակութային օջախներին կտրամադրվի 15 մլն դրամ` գույքի, երաժշտական գործիքների, հագուստի և անհրաժեշտ պարագաների ձեռք բերման նպատակով: Գումարը տնօրինելու գործընթացը խստորեն կվերահսկվի:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Վազգեն Օհանյանը տեղեկացրեց, որ կառավարությանն արդեն իսկ ներկայացվել է դիզվառելիքի, սերմացուի և պարարտանյութի պահանջարկը:Ի դեպ, դրանց սակագների փոփոխություն չի նախատեսվում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 16:11:43