Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի դիտարկմամբ` լուրջ ուսումնասիրության կարիք ունի հարկերի և տեղական տուրքերի հավաքագրման գործընթացը

14.01.2013

Մարզպետ Արթուր Նալբանդյանը հունվարի 14-ին անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Քանի որ այս տարվա առաջին խորհրդակցության ընթացքում 2012-ի սեփական եկամուտների հավաքագրումը հանգամանորեն չէր քննարկվել, ուստի ոլորտին անդրադարձ կատարվեց առավել մանրամասնությամբ: Ինչպես ներկայացրեց ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը, 2012-ին սեփական եկամուտների կատարողականը կազմել է 91,6 տոկոս, 2011-ի նկատմամբ ավելի է հավաքագրվել 6,5 մլն դրամ: Սակայն 54 համայնք աճ չի ապահովել: Գույքահարկի գծով պլանի կատարողականը կազմել է 105,2 տոկոս, պլանից ավելի հավաքագրվել է 22,7 մլն դրամ. 2011-ի նկատմամբ եկամուտների աճը կազմել է 110,1 տոկոս: 27 համայնք նախորդ տարվա նկատմամբ աճ չի ապահովել: Հողի հարկի գծով պլանը կատարվել է 82,1 տոկոսով, սահմանվածից պակաս է հավաքագրվել 70 մլն, իսկ 2011 թ.-ի նկատմամբ պակաս է հավաքագրվել 41,4 մլն դրամ: Հողի հարկի գծով աճ չի ապահովել համայնքների շուրջ 60 տոկոսը: Տեղական տուրքի պլանը կատարված է 97,6 տոկոսով, աճը 101,6 տոկոս է կազմում. նախորդ տարվանից ավել է հավաքագրվել 1 մլն 600 հազար դրամ: Գույքի վարձակալության, վճարների հավաքագրման կատարողականը կազմել է 94,3 տոկոս. 2011 թ. նկատմամբ աճը կազմում է 116,3 տոկոս (31 մլն 700 հազար դրամ): Այս տարվա հունվար ամսվա անցած ժամանակահատվածում հավաքագրվել է 31 մլն դրամ սեփական եկամուտ՝ նախորդ տարվա 116,5 մլն դրամի դիմաց: Հավաքագրվել է 10 մլն 800 հազար դրամ հողի հարկ (նախորդ տարվա 51 տոկոսը): Գույքահարկի հավաքագրումը կազմել է 10 մլն դրամ (նախորդ տարվա 21,4 տոկոսը):
Ա. Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ աշխատավարձի պարտքեր չեն եղել ո՜չ 2011 և ո՜չ էլ 2012 թվականներին:
- Հարկերի հավաքագրման առումով որոշակի առաջընթաց իհարկե կա, քանի որ կան «խրոնիկական հիվանդ» համայնքներ, որտեղ հարկերի հավաքագրումը տարիներ շարունակ կաղում է, սակայն այս տարի այդ համայնքներում դրական տեղաշարժն ակնառու է եղել: Սա մեզ, այնուամենայնիվ, չի գոհացնում, քանի որ մեր խնդիրն է` ապահովել 100 տոկոս հավաքագրում,- ասաց մարզպետը:
Նա նշեց, որ կատարել է ուսումնասիրություն հատկապես տեղական տուրքերի հավաքագրման, ինչպես նաև գույքի և հողի վարձակալության ուղղությամբ: Ըստ նրա՝ կան համայնքներ, որոնք ընդհանրապես չեն նախատեսում տեղական տուրքեր, մինչդեռ հնարավոր չէ, որ ամենափոքր համայնքներն անգամ մեկ առևտրի կետ չունենան, կամ էլ նախատեսում են, սակայն հավաքագրում են ընդամենը 15-30 տոկոսով: Այդպիսի համայնքներ են, օրինակ, Բովաձորը, Ագարակը և այլն: Նույն խնդիրը վերաբերում է նաև գույքի և հողի վարձակալությանը: Մարզպետը հանձնարարեց այս առումով ուսումնասիրություններ կատարել համայնքներում: Արթուր Նալբանդյանը փոխմարզպետերին հանձնարարեց նաև այսուհետ յուրաքանչյուր ամսվա վերջին ներկայացնել եկամուտների հավաքագրման վերլուծություն` ըստ համայնքների:
Քննարկվեց Լոռու մարզում ներհամայնքային ճանապարհների մաքրման աշխատանքների հարցը: Փոխմարզպետ Արսեն Դարբինյանը նշեց, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում՝ ճանապարհները երթևեկելի դարձնելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36