Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց Վանաձորի օրը

06.10.2012



 Հոկտեմբերի 6-ին հերթական անգամ նշվեց  «Վանաձորի օր» տոնակատարությունը, որը Հայքի հրապարակ բերել հազարավոր վանաձորցիների, հյուրերի՝ հարևան մարզերից ու անգամ մոտակա արտերկրից։ Քաղաքի տոնին նվիրված միջոցառումները մեկնարկել էին դեռևս հոկտեմբերի 1-ին։       Տոնական շքերթը մեկնարկեց կեսօրին։ Շքերթին մասնակցում էին Վանաձորի նախադպրոցական հաստատությունները, բուհերը, միջին մասնագիտական կրթական հաստատությունները, հասարակական կազմակերպությունները, մշակույթի օջախները, մարզադպրոցները, որոշ հիմնարկ-ձեռնարկություններ, ընկերություններ, երկրապահ կամավորականները։ Շքերթն ընդունում էին Գուգարաց թեմի առաջնորդը, Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, Վանաձորի քաղաքապետը, Վանաձորի պատվավոր քաղաքացիները, հյուրերը, քաղաքային, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ։ Վանաձորցիներին ողջունեց և տոնի առթիվ շնորհավորեց քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ում նախաձեռնությամբ է ձևավորվել քաղաքի օրը նշելու այս գեղեցիկ ավանդույթը։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:14:56