Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շինաշխատանքների պատկերն առավել գերադասելի է

01.10.2012

Հոկտեմբերի 1-ին անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցությանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նախ անդրադարձավ բյուջեից սնվող հիմնարկների կողմից կատարվող գնումներին, ևս մեկ անգամ հիշեցնելով համապատասխան ծառայություններին՝ լուրջ վերաբերմունք դրսևորել խնդրին: Ապա կարևորեց առողջապահական հիմնարկների բյուջեների կատարողականների հարցը:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը այս անգամ էլ հուսադրող տվյալներ չներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշերի վերաբերյալ: Փաստորեն, սեպտեմբերի 29-ի դրությամբ հավաքագրված սեփական եկամուտների արդյունքը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի նկատմամբ նահանջ է ապրել 26.5 տոկոսով: Արդյունքների վերջնական ամփոփումից հետո դրանց հնարավոր կլինի անդրադառնալ առավել հանգամանորեն:
Քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ Վալերի Անտոնյանը ներկայացրեց պետբյուջեից ֆինանսավորվող երրորդ հրատապ ծրագրերի ընթացքը, որի կատարողականը 60-70 տոկոս է: Աշխատանքներն ընթանում են սահմանված գրաֆիկով:
Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը զեկուցեց «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովման» ծրագրի շրջանակներում մարզում տարվող աշխատանքների մասին: Նրա տեղեկացմամբ Վանաձորում վերջնական քննարկումների արդյունքում ծրագրի շահառու կդառնա 16 ընտանիք: Շենքի կառուցման համար նախատեսված տարածքում ներկայումս կատարվում են երկրաբանական հետազոտություններ: Ինչ վերաբերում է գյուղական համայնքներին, ապա հրամանագրված է 1002 ընտանիքներից : 576-ի տներն արդեն հանձնված է շահագործման, 426-ն ընթացքի մեջ է:
Եվս մեկ անգամ անդրադարձ կատարվեց առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսվող միջոցառումներին, որոնք նույնպես հագեցված կլինեն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53