Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աղետի գոտու վերականգնման ծրագիրը մոտենում է ավարտին

18.08.2012

Օգոստոսի 18-ին Լոռու մարզպետարանում ,,Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների հատկացման հարցերով հանձնաժողովի,, հերթական նիստն անցկացվեց Լոռու մարզպետարանում: Հանձնաժողովի անդամների՝ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի, Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանի, նախարարության աշխատակիցների, Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանի, ծրագրում ընդգրկված համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկվեցին Լոռու մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սահմանված կարգով հաշվառված ընտանիքների փաստաթղթային փաթեթներրը, առկա վիճահարույց հարցերը: Քննարկման առարկա դարձավ նաև Սպիտակ քաղաքում 2010 թվականին կառուցված, սակայն դեռևս չբաշխված տների հետագա տնօրինման հարցը: Քաղաքաշինության նախարարի ներկայացմամբ՝ աղետի գոտու անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը շուտով կավարտվի: 2009-ից սկսած՝ Լոռու մարզում հաշվառվել է 1400 անօթևան ընտանիք, որոնցից ծրագրի շահառու են դարձել 982-ը: Շահառուներից 553-ի համար արդեն իսկ կառուցվել են բնակելի տներ, ներկայումս ընթացքի մեջ է մյուս 429 տների շինարարությունը: Պետբյուջեից լրացուցիչ միջոցներ կտրամադրվեն Վանաձորում, Սպիտակում և հարակից գյուղերում 170 բնակարան կառուցելու համար: Շինաշխատանքները կսկսվեն աշնանը: Լ. Ասլանյանի տեղեկացմամբ Ծաղկաբեր, Լեռնանցք, Լեռնավան և մի շարք այլ համայքներում ,,Գլենդել Հիլզ՚,, ընկերությունը դեռևս խնդիրներ ունի անհրաժեշտ քանակության աշխատուժի հավաքագրման հետ կապված, ինչի պատճառով աշխատանքները փոքր-ինչ դանդաղ են ընթանում: Թեև, ըստ նրա, Ս. Թադևոսյանի հանձնարարականից հետո իրավիճակը որոշ չափով շտկվել է:
-Դանդաղ է ընթանում անավարտ շինությունների վերաբերյալ մասնագիտական եզրակացությունների տրամադրման գործընթացը: Եզրակացությունները տրամադրում է քաղաքաշինության նախարարության համապատասխան վարչությունը: Նախարարի հանձնարարականի համաձայն՝ այս աշխատանքները ևս այսուհետ ինտենսիվ կընթանան,- ասաց Լ. Ասլանյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36