Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ

28.07.2012

 Տոնավաճառին մասնակցում էին Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Ս. Դարբինյանը, Զբաղվածության Պետական Ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը, համայնքի ղեկավարներ, հյուրեր:Տոնավաճառին ներկայացել  են 32 գործատու / 23-ը՝ Վանաձորից/՝ 520 թափուր աշխատատեղով /506-ը՝ Վանաձորում/: Գործատուները ներկայացրել են նաեւ 421 սպասվելիք աշխատատեղ /228-ը՝ Վանաձորում/:Միայն «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ն առաջարկում էր շուրջ 250 թափուր աշխատատեղ: «Անցած տարիներին այսքան աշխատատեղ չունեինք: Հիմա նոր արտադրություններ ենք սկսում:  ՋԷԿ-ում էլ նոր տուրբիններ են աշխատեցնելու, սպասվելիք թափուր  աշխատատեղեր կան»,- ասաց Քիմպրոմի ներկայացուցիչ Ջերմեն Տեր-Ստեփանյանը:Վանաձորի «Գլորիա» գլխամասային կարի ֆաբրիկան ներկայացրել էր կարող բանվորուհու, որակի հսկիչի եւ տեխնոլոգի շուրջ 50 թափուր աշխատատեղ:Ալավերդու «Էյ-ՍԻ-ՓԻ» ՓԲԸ-ն ներկայացրել էր ավտոկռունկավարի, էլեկտրիկի, մեխանիկի, ընդհուպ մինչեւ մեխանիկական արտադրամասի պետի տեղակալի աշխատատեղեր: «Թեղուտ» ՓԲԸ-ն կարիք ունի ինժեներական փորձով մասնագետների:Առաջին անգամ տոնավաճառին մասնակցում էր նաեւ բանկային ոլորտը: «ՊրոԿրեդիտ Բանկը» ներկայացնում էր «Երիտասարդ բանկիր» ծրագիրը: «6 ամիս տեւողությամբ ինտեսիվ ծրագիր է՝ եւ՝ պրակտիկ, եւ՝ տեսական դասընթացներով:  Այդ ընթացքում նրանք բանկի կողմից վճարվում են ՝ սկսած 50 000 դրամից: Դա կախված է փորձից, կրթությունիից: Երեւանից դուրս մասնակիցներին բնակարան է տրամադրվում, որովհետեւ ծրագիրը Երեւանում է իրականացվում:  6 ամիսը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները ստանում են «ՊրոԿրեդիտ Բանկում» աշխատելու հրավեր»,- ասաց բանկի PR պատասխանատու Հերմինե Հակոբյանը:Բացի գրանցված գործատուներից թափուր աշխատատեղերով ներկայացան նաեւ այլ գործատուներ՝ մեծացնելով աշխատանք գտնելու հավականությունը:Մեծ էր նաեւ աշխատանք փնտրողների թիվը: Ոմանց համար սա մեծ հնարավորություն է գտնելու  համապատասխան աշխատանք:Զբաղվածության Պետական Ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանի խոսքով առկա իրավիճակի վերլուծությունը եւ գնահատումը հնարավորություն կտա հետագայում հստակեցնելու քաղաքականությունը, մշակելու նոր ծրագրեր, ինչը կնպաստի տնտեսության զարգացմանը: Անցած տարի տոնավաճառից հետո 89 մարդ տեղավորվել է աշխատանքի: Այս տարվա արդյունքները կամփոփվեն երկշաբաթյա ժամկետում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53