Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշմանդամություն ունեցող անձանց ձեռքի աշխատանքների մարզային ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի անկախության 20-րդ տարելիցին

12.10.2011

2011թ. հոկտեմբերի 7-ին ժամը 12–ին Վանաձորի Գեղագիտական դաստիարակության կենտրոնում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց ձեռքի աշխատանքների մարզային ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի անկախության 20-րդ տարելիցին:
Ցուցահանդեսի բացմանը ակտիվ մասնակցություն ունեցան մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների աշխատակիցները /որպես կազմակերպիչ կառույցների ներկայացուցիչներ/, ստեղծագործող երեխաների ծնողները և հարազատները, ինչպես նաև ներկայացուցիչներ մարզի բոլոր տարածաշրջաններից:
Ողջույնի խոսքով հանդես եկան Լոռու մարզպետի տեղակալ պարոն Աղվան Վարդերեսյանը, կենտրոնի տնօրեն տիկին Կարինե Գլոյանը, մարզպետըարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ պարոն Էդիկ Մացակյանը և առաջատար մասնագետ պարոն Մհեր Մելիքյանը:
Ցուցահանդեսին իրենց ակտիվ մասնակցությամբ առանձնացան «Խուլերի կրթամշակութային կենտրոն» ՀԿ-ն /շահառուներից՝ Սարգիսը ներկայացրել էր բնության պատկերներ պատկերող դեկորատիվ 7, իսկ Մարինեն՝ գոբելենագործական 5 աշխատանքներ/, «Հայկական Կարիտաս» ՄԲԿ-ի Վանաձոր և Տաշիր քաղաքներում գործող տարեցների կենտրոնները /ծերերի ձևավոր և ասեղնագործական աշխատանք¬ներ/, «Երուսաղեմի «Սուրբ Ղազարի Օրդենը Հայաստանում» ՄԲՀ-ն /ներկայացվել էր առավելապես Սպիտակի տարածաշրջանի տարբեր տարիքի տասնյակ շահառուների շուրջ երեք տասնյակի հասնող փայտագործական և գեղանկարչական աշխատանքներ/, Ստեփանավանի «Լիարժեք կյանք» ՀԿ-ն /ներկայացվել էր երեխաների շուրջ 40 փայտագոր¬ծական և գեղանկարչական աշխատանք¬ներ/, Ալավերդու քաղաքապետարանը՝ արվեստի դպրոցի սաներ Դավիթ Շահնազարյանի և Ալբերտ Խաչատրյանի ջրաներկ աշխատանքներով:
Անհատ ստեղծագործողներից հատկապես առանձնացավ Սպիտակ քաղաքը ներկայացնող գեղանկարիչ, առաջին խմբի հաշմանդամ Արսեն Ասատրյանը՝ իր 10 գեղանկար¬չական աշխատանքներով և 25 գեղարվեստական ձևավորումով փայտագործական աշխատանքներ: Ի դեպ, վերջինիս աշխատանքները անմիջականորեն դեպի իրենց ձգեցին հանդիսականներին:
Ցուցահանդեսի ընթացքում այցելուները գնեցին հաշմանդամություն ունեցող անձանց ձեռքի աշխատանքներից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36