Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Արգենտինայի դեսպանի ժամանակավոր հավատարմատարի հետ

01.10.2011

Սեպտեմբերի 29-ին Լոռու մարզում էր Հայաստանում Արգենտինայի դեսպանի ժամանակավոր հավատարմատար Ռիկարդո Վինիոլոն: Նա Լոռու մարզպետարանում հանդիպեց մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ: Ռ.Վինիոլոն նշեց, որ այցի նպատակը համագործակցության հաստատումն է Լոռու մարզի հետ՝ տարբեր,մասնավորապես՝ գյուղատնտեսության բնագավառում: Նա տեղեկացրեց, որ Արգենտինայում գործում են երկու ազգային ինստիտուտներ՝ գյուղատնտեսության և արդյունաբերության, որոնք ներկայանալի են տարբեր երկրներում: Ազգային ինստիտուտի ներկայացուցիչները, ըստ հավատարմատարի, պատրաստ են լինել Լոռու մարզում և խորհրդատվություն իրականացնել հիշյալ ոլորտներում՝ այդ կերպ հաստատելով համագործակցություն: -Մենք հայտագրով մանրամասն տեղեկատվություն կտրամադրենք ազգային ինստիտուտի վերաբերյալ, թե ի՞նչ աշխատանքներ են իրականացնում և ի՞նչ հարցերում կարող են աջակցել Լոռու մարզին: Փոխարենը դուք ևս կնշեք ձեզ հետաքրքրող բնագավառները,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ Արգենտինայում մեծ առաջընթաց է ապրում անասնաբուծությունն ու քանի որ Հայաստանում այս ոլորտի զարգացման առումով լուրջ նախադրյալներ կան, ուստի պատրաստ են աջակցություն ցուցաբերել ինչպես այս, այնպես էլ հողագործության բնագավառում: Արթուր Նալբանդյանը ողջունելով հավատարմատարի այցը՝ կարևորեց նրա նախաձեռնությունը հիշյալ բնագավառներում համագործակցելու առումով: Մարզպետը նաև նշեց, որ ուսումնասիրելով Արգենտինայի տնտեսությունը, փորձը՝ առկա ծրագրի պայմաններում, հնարավոր է անցնել կոնկրետ գործողությունների: Այդպիսով համագործակցությունն ավելի ամուր հիմքերի վրա կդրվի: Ա.Նալբանդյանը հավաստեց, որ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գյուղատնտեսությունը և անասնաբուծությունը գերակա ոլորտներ են համարվում և բնականաբար այս ոլորտներն առավել զարգացնելու համար փորձառու մասնագետների խորհրդատվությունն անհրաժեշտ կլինի: -Բացի գյուղատնտեսությունը, մենք հետաքրքրված ենք նաև արդյունաբերության զարգացմամբ և համագործակցություն ենք ակնկալում նաև այս բնագավառում,- ասաց Ա.Նալբանդյանը՝ ընդգծելով հատկապես հանքարդյունաբերության բնագավառը, որը զարգացած է Արգենտինայում, իսկ Լոռու մարզում զարգացման լուրջ նախադրյալներ կան: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53