Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բարեգործական նոր հիմնադրամը՝ համայնքների զարգացման գրավական

30.09.2011

 Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ,,Աջակցություն Լոռու մարզի համայնքներին,, նորաստեղծ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որում խորհրդի նախագահ ընտրվեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, գործադիր մարմնի տնօրեն՝ ՀՊՃՀ մասնաճյուղի դասախոս Ներսես Շահվերդյանը: Վերջինս հակիրճ ներկայացրեց հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն ու նպատակները: Բարեգործական հիմնադրամը կոչված է աջակցելու համայնքների զարգացմանը, մարզի սահմաններում՝ փոքր եւ միջին ձեռներեցության զարգացմանը, ցուցաբերել ֆինանսական, բժշկական, իրավաբանական անվճար օգնություն սոցիալապես անապահով ընտանիքներին, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին եւ Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների ընտանիքներին, երկկողմանի ծնողազուրկ երեխաներին, միայնակ ծերերի ընտանիքներին:Հիմնադրամը իրականացնելու է նաեւ ձեռնարկատիրական գործունեություն. դա ծառայեցնելու է այն նպատակների իրականացմանը, որոնց համար ստեղծվել է և համապատասխանում է այդ նպատակներին: Իր առջեւ դրված խնդիրների արդյունավետ կատարումն ապահովելու համար հիմնադրամը համագործակցելու է մեր երկրի, արտերկրի հկ-ների եւ հիմնադրամների,գործարարների, շահագրգիռ բոլոր կազմակերպությունների, անհատների հետ:
Նոր հիմնադրամը ձեւական չի լինելու, ամենայն պատասխանատվությամբ պիտի մոտենանք նախանշած նպատակների իրագործմանը, պիտի հստակեցվեն այն հիմնախնդիրները, որոնք առաջնահերթ են, եւ մենք կարող ենք նպաստել դրանց լուծմանը: Շատ կարեւոր է նաեւ, որ ներդրողը վստահ լինի նվիրաբերած գումարների նպատակային օգտագործմանը -, ասաց մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Հիմնադրամին աջակցել կամեցողները կարող են իրենց ներդրումներն ունենալ «Կոնվերս» բանկի 193008131700100/101/ հաշվեհամարներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36