Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուխտագնացություն դեպի Հաղպատ

09.09.2011

Սեպտեմբերի 11-ին Խաչվերացի տոնի օրը հանրապետության տարբեր վայրերից տեղի կունենա ուխտագնացություն դեպի Լոռու մարզի Հաղպատ գյուղ` նվիրված Հաղպատավանքի օրվան և Սայաթ-Նովայի հիշատակին։ Այս ավանդույթի սկիզբը դրվել է անցած տարի, երբ Վարդավառի օրը` հուլիսի 11-ին կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Հաղպատ։ Հիշեցնենք, որ Հաղպատավանքում է պահվում հրաշագործ սուրբ Նշան խաչը, որի մեջ ամփոփված է մասունք Բարձրյալի խաչափայտից։ Բավական երկար ժամանակ այն կորած էր համարվում և տարիներ առաջ` 2007թ.-ին Հաղպատավանքի նախկին հոգևորական Պետրոսի, հոգատար և բարի մարդկանց կամքով և միջոցով այն Հաղպատավանք վերադարձավ։ Սեպտեմբերի 11-ին, ժամը 11-ին Հաղպատավանքում տեղի կունենա սուրբ պատարագ, որին կհաջորդի օրվա խորհուրդը ներկայացնող հանդիսավոր մասը` վանքի զանգակատան շուրջը։ Դրան կհաջորդեն Սայաթ-Նովայի ստեղծագործությունների կատարումները, ժողովրդական տոնախմբությունը։
Տեղի կունենա մատաղի օրհնության արարողություն։ Միջոցառման նախաձեռնողը ՙԼոռվա ձոր՚ հայրենակցական միությունն է, աջակիցները` ՀՀ մշակույթի նախարարությունը, Լոռու մարզպետարանը, Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմը, Հաղպատի գյուղապետարանը։
Հրավիրում ենք բոլորին ուխտագնացության և ներկա լինելու Հաղպատավանքի օրվան և Սայաթ-Նովային նվիրված տոնակատարություններին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09