Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Սիրելի՛ շրջանավարտներ

23.05.2012

 Շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի կապակցությամբ:

Այսօր ձեր համար տոն է: Դուք  հրաժեշտ եք տալիս  դպրոցին:    
Դուք շատ իղձեր եւ ձգտումներ ունեք: Ձեզնից շատերն արդեն ընտրել են իրենց կյանքի ուղին, ոմանք էլ  կանգնած են ընտրության առջև:  Ամենամեծ, կայուն, չարժեզրկվող  հարստությունը գիտելիքն է: 
Եղեք գիտելիքներով հզոր, հոգեպես գեղեցիկ, ապրեցեք արժանապատվորեն: 
Ինչ ճանապարհ էլ ընտրեք,  նախևառաջ եղեք Հայաստանի Հանրապետության պատվախնդիր  քաղաքացի, անմնացորդ սիրեցեք մեր հայրենրիքը: Հայաստանն  է մեր տունը, մեր հարազատ օրրանը, աշխատեցեք նրա բարօրության ու հզորացման  համար: 
Այս նշանավոր օրը, երբ բոլորը շնորհավորում են ձեզ, վստահ եմ, դուք էլ շնորհակալության և երախտիքի խոսք եք ուղղում ձեր ուսուցիչներին, ծնողներին  եւ մեծի իրավունքով ձեր պատգամն եք հղելու առաջին դասարանցիներին: 
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ, մաղթում  ամենայն բարիք և բազում հաջողություններ:
Բարին ընդ ձեզ:
 
Արթուր Նալբանդյան
ՀՀ Լոռու մարզպետ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00