Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Հարգելի մանկավարժներ, դասախոսներ, թանկագին աշակերտներ, ուսանողներ

01.09.2011

 Նոր ուսումնական տարին յուրօրինակ թարմություն է բերում յուրաքանչյուր բնակավայրի: Բակ, փողոց ու դպրոց լցվում են մանուկների զրնգուն ծիծաղով, աշխույժով, պատանիների ու աղջիկների երիտասարդական շնչով: Ամեն տարի սեպտեմբերի մեկը մենք դիմավորում ենք առանձնահատուկ հանդիսությամբ, քանզի գիտելիքի, լուսավորության նկատմամբ սերը դարեր ի վեր մեզանում դարձել է կենսական պահանջ:
Այս տարի Լոռու մարզի 163 դպրոցներում կհնչի առաջին զանգը՝ դասի կանչելով ավելի քան 30 հազար աշակերտների, հազարավոր ուսանողներ կմասնագիտանան թվով վեց բուհերում, 13 քոլեջներում եւ ուսումնարաններում:
Սակայն գիտելիքի օրը սոսկ սովորողների տոնը չէ, այլեւ բազմահազար մանկավարժների, նաեւ՝ ծնողների, ամեն մի հարկի:
Ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի օրվա առթիվ, մաղթում ճշմարիտ դաստիարակություն, բարձր մակարդակի ուսումնառություն:

 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ

ԱՐԹՈՒՐ ՆԱԲԱՆԴՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09