Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Ծրագրեր

Ներդրումային ծրագրերի օրինակելի ձեւաչափեր

Հարգելի այցելու

ՀՀՏնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն կողմից USAID «EDMC» ծրագրի աջակցությամբ մշակվել է ներդրումային ծրագրի անձնագրի (investment project teaser) օրինակելի ձև, որը հնարավորություն կտա հավաքագրելու ՀՀ-ում առկա բոլոր ներդրումային ծրագրերը մեկ ընդհանուր ձևանմուշով` հետագայում օտարերկրյա ներդրողներին ներկայացնելու նպատակով:

Որևէ կազմակերպության (ընկերության) կամ ֆիզիկական անձի կողմից մասնավոր ներդրումային ծրագիր ներկայացնելու դեպքում, առաջարկվում է ծրագիրը կազմել ներդրումային ծրագրի օրինակելի ձևաչափին համապատասխան: Ծրագիրը ներկայացնողին, իր համաձայնության դեպքում, ձևաչափին համապատասխան կազմելու նպատակով, Լոռու մարզպետարանի աշխատակազմի կողմից կցուցաբերվի օժանդակություն` խորհրդատվության ձևով:

 

Արդյունավետ ներդրումային միջավայրի ձևավորման և զարգացման համար ՀՀ-ում պատասխանատու են հետևյալ պետական հաստատությունները. 


1. ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն` պատասխանատու է ներդրումային քաղաքականության մշակման և ներդրումային միջավայրի բարելավման համար, ինչպես նաև աջակցում է ներդրումային քաղաքականության իրականացմանը՝ www.mineconomy.am

2. Զարգացման հայկական գործակալություն` պատասխանատու է ներդրումային քաղաքականության իրականացման համար, ինչպես նաև ներդրողներին ծառայություններ է մատուցում «մեկ պատուհանի» սկզբունքով` www.ada.am:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-04-21 18:00:08