Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Սվերդլով

Մակերես` 28.73կմ2

Բնակչություն` 1072

Տնային տնտեսությունների թիվը` 271
Գյուղը հիմնվել է 18-րդ դարի առաջին կեսին: Հիմնադիրները եղել են գյուղից 6կմ հյուսիս-արևելք գտնվող Դորբանդ կոչվող բնակավայրի բնակիչները: Գյուղն ավելի հին է, քան ենթադրվում է, ինչի մասին է խոսում գյուղի կենտրոնում տուֆից և բազալտից կերտած V-VII դարերի լավ պահպանված Ս.Գևորգ եկեղեցին: Եկեղեցին հիմնովին վերանորոգվել է XIXդ. և հարավային մուտքի առջև կառուցվել է զանգակատուն: Եկեղեցու նեղ և ձգված դահլիճը չորս զույգ որմնամույթերով և թաղակիր կամարներով բաժանվում է հինգ հատվածի: Կիսաշրջանաձև հատակագծով խորանի երկու կողմերում աբսիդներով ուղղանկյուն ավանդատներ են: Դռները երեքն են (հարավից, հյուսիսից և արևմուտքից), որոնք ունեցել են ճակտոնով ու զույգ կիսասյուներով ձևավորված կամարակապ շքամուտքեր: Եկեղեցուց հյուսիս-արևելք թաղածածկ մատուռի (XIIIդ.) ավերակներ են: Պահպանվել է գերեզմանոց խաչքարերով և ձիթհան:
Գյուղը գտնվում է Ուռուտ գետի ափին, շրջկենտրոնից 12կմ հյուսիս-արևելք, ծովի մակերեւույթից 1480մ բարձրության վրա: Հեռավորությունը մարզկենտրոնից 48կմ: Գյուղի միջով հոսում է Միսխանա գետը:
Գյուղի ազգաբնակչությունը միատարր է: Գյուղի կլիման ձմեռը խստաշունչ է, ամռանը` զով, հաճախակի տեղումներով, նաև կարկուտով:
Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի և բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ: Զբաղվում են նաև անասնապահությամբ:
Գյուղամերձ խոտհարքները և արոտավայրերը գտնվում են ծովի մակերևույթից 1900-2400մ բարձրության սահմաններում, անտառային ենթալպյան և ալպյան գոտիներում` մեղմ, միջակ թեք լանջերում, որը բարենպաստ է անասնապահության զարգացման համար:
Գյուղն ունի հիմնական դպրոց, բարվոք վիճակում, ուր սովորում է 149 աշակերտ, գրադարան, որը գտնվում է գյուղապետարանի մի մասում, բուժկետ, չունի մշակույթի տուն:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կաևորվում են ջրամատակարարման ցանցի վերանորոգումը, ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգումը, համայնքային կենտրոնի կառուցում (մշակույթի տուն, մանկապարտեզ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-23 16:47:09