Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Սարատովկա

Մակերես` 22,23կմ2

Բնակչություն` 483

Տնային տնտեսությունների թիվը` 119:
Համայնքի կազմում են ընդգրկված են Սարատովկա և Գետավան (նախկինում ` Ղըզղալա) գյուղերը:
Սարատովկա գյուղը գտնվում է Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 6կմ հարավ-արևելք, մարզկենտրոնից 46կմ հեռավորության վրա: Գյուղը հիմնադրվել է 1910թ.-ին Եկատերինա երկրորդի ժամանակ աքսորված մալականների կողմից: Բոգդանով ազգանունով մի մարդ բնակություն է հաստատել այդ տարածքում, զբաղվել անասնապահությամբ եւ այդ մասը անվանել են Բոգդանով խուտոր: Հետզհետե մոտակա գյուղերից եկել և բնակություն են հաստատել այստեղ և գյուղը անվանվել է Սարատովկա:
Բարձրությունը ծովի մակարդակից 1490 մետր: Կլիման բարեխառն լեռնային է, տևական ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը` 600-700 մմ:
Գյուղի միջով անցնում է Տաշիր գետը: Գյուղի միջով է անցնում Երեւան-Թբիլիսի մայրուղին: Գյուղատնտեսական նշանակության հողերը` 1852,4 հա, որից` 397,8 հա վարելահող, 601,5 հա խոտհարք, 682,5 հա արոտ: Գյուղի մասնագիտացման հիմնական ուղղությունը անասնապահությունն է: Արոտավայրերի և խոտհարքների առկայությունը նպաստավոր է անասնապահության զարգացման համար:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են խմելու ջրագծերի ներքին ցանցի վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, Գետավան գյուղի ակումբի վերանորոգումը :
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-19 17:48:20