Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ջիլիզա

Մակերես` 5.57 կմ2

Բնակչություն` 103

Ջիլիզայի (բառ. բացատրություն` սիզախոտով հարուստ վայր, ժող. բաց.` շատ հեռու) գյուղը հիմնադրվել է 1910թ., Հայկի որդի Խոռի կառուցած Խորակերտ կամ Խոռակերտ գյուղաքաղաքի տեղում, որից պահապանվել է միայն համանուն եկեղեցին (XIIդ): Պահպանվել է նաեւ Չախալաբերդ (պատմույթան մեջ` Բազաբերդ կամ Բազկերտ) ամրոցի մի մասը (IX-X):
Գյուղը գտնվում է ծովի մակերեւույթից 1250 մ բարձրության վրա` չքնաղ Լալվարի ստորոտում, որի սառնորակ ջուրն է վայելում ջիլիզցին: Գյուղը շուտով 100 %-ով կապահովվի խմելու ջրով (ջրագծի կառուցումը ընթացքի մեջ է):
Ջիլիզան գտնվում է Վրաստանի Հանրապետության սահմանի մոտ, մարզկենտրոնից 80, հայկական ամենամոտ բնակավայրից (Ալավերդի) 30 կմ հեռավորության վրա:
Գյուղի կլիման ձմռանը դաժան է, անանցանելի է դառնում գյուղի միակ լեռնային ճանապարհը, եւ գյուղն ամիսներով կտրվում է արտաքին աշխարհից:
Ամառը հաճախակի չորային է, որի պատճառով ջիլիզցին նորմալ բերք չի ստանում:
Հողերն անջրդի են, հաճախակի երաշտ է լինում: Հիմնականում զբաղվում են եգիպտացորենի, կարտոֆիլի մշակությամբ, որը կախված է բնության քմահաճույքից: Երաշտը դժվարացնում է նաեւ անասնապահության աշխատանքները:
Գյուղում գործում է մեկ բուժկետ առանց հարմարությունների: Չկա համապատասխան գույք եւ սարքավորում: Բուժկետն ունի շտապ օգնության մեքենա: Բուժկետն ունի մեկ աշխատող:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-23 15:01:11